Մոսկվայի ազդեցությունը չեզոքացնելով

Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունները: Բացման արարողությունը տեղի է ունեցել «Վազիանի» ռազմակայանում։ «Noble Partner» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ։ Դրանք այս տարի ամենածավալունն են, որ որոնց մասնակցում են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Վրաստանում ընթացող Noble Partner-2017 զորավարժություններին` 40 զինվորականներով։ Սա կարևոր իրադարձություն պետք է համարել ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանի համար, որը Ռուսաստանի ազդեցության պատճառով, ինչպես նաև տարիներ առաջ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո որոշակիորեն անվստահության էր արժանանում արևմուտքի կողմից: Բացի զորավարժություններին մասնակցելու զուտ փաստից` կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» զորավարժություններն ընթանում են ԱՄՆ փոխնախագահի` թբիլիսյան այցի օրերին: ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ փոխնախագահը ևս մեկ անգամ նշել է, որ իր հետ բերել է Թրամփի ուղերձը՝ հետևյալ բովանդակությամբ. «Մենք ձեզ հետ ենք, ԱՄՆ-ը միշտ կաջակցի Վրաստանին: Վրաստանի ժողովուրդը հազարամյակների ընթացքում պայքարել է այն բանի համար, ինչին հավատացել է՝ ազատության: Այսօր, երբ ինձ և տիկնոջս Թբիլիսիում դիմավորեցին հազարավոր մարդիկ, ես տեսա, որ Վրաստանում պահպանվում է ազատության ձգտումը՝ այնպես, ինչպես ԱՄՆ-ում»,- ասել է Փենսը՝ բաժակ բարձրացնելով Վրաստանի և վրաց ժողովրդի համար: Փենսը կայցելի նաև Վրաստանում անցկացվող «Արժանապատիվ գործընկեր-2017» զորավարժություններին: Թբիլիսիում ԱՄՆ փոխնախագահը դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան և օկուպացիան: «Ես այստեղ եմ հայտնելու, որ երբ ասում ենք՝ առաջինը՝ Ամերիկան, դա չի նշանակում՝ միայն Ամերիկան: Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին», - Թբիլիսում ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը: Նա ուժեղ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և խստորեն դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան ու օկուպացիան: Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է, որ ի դեմս Վրաստանի «Միացյալ Նահանգներն ունի հավատարիմ բարեկամ, աշխարհաքաղաքական դաշնակից և ռազմավարական գործընկեր»: Օգոստոսի 1-ին տեղի են ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահի և Վրաստանի ղեկավարի՝ վարչապետ Կվիրիկաշվիլիի պաշտոնական բանակցությունները: Մամուլի համատեղ ասուլիսում Մայք Փենսը ասել է, որ այստեղից 40 մղոն հեռավորության վրա ռուսական տանկերը կանգնած են Հարավային Օսիայի օկուպացված տարածքում: «Այսօր Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի մեկ հինգերորդ մասի օկուպացիան: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Վրաստանի հողի օկուպացիան Ռուսաստանի կողմից», հաստակ նշել է ԱՄՆ փոխնախագահը: Հիշեցնենք՝ 2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը և այդ տարածքներում ռազմակայաններ տեղակայել: Անդրադառնալով Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հարցին՝ Փենսը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շուտով կստորագրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը հրաժարվի իր ապակառուցողական քաղաքականությունից: Այսպիսով, Մայք Փենսը այցը Թբիլիսի Հարավային Կովկասը կարևորելու առումով լուրջ քայլ էր: Հաշվի առնելով Թբիլիսիում արված քննադատական հայտարարությունները Ռուսաստանի հասցեին, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ոչ միայն ուշադրության ներքո է պահում, այլև Մոսկվային ամբողջությամբ զիջելու մտադրություն չունի: Այս առումով, Հայաստանի մասնակցությունը Վրաստանում անցկացվող զորավարժություններին իր հերթին որոշակիորեն ռուսական ազդեցությունը չեզոքացնելուն ուղղված քայլ կարելի է համարել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am