ՀՀ ոստիկանությունը, ինչպես արդեն հայտնել է, խոշոր դրամական պարգև է խոստանում Շամիրամում 4 անձի սպանելու մեջ կասկածվող անձի մասին տեղեկության դիմաց:
Ոստիկանության հայտարարությունից հետո սկսվեցին խոսակցություններ պտտվել, թե ինչ գումարի մասին է խոսքը, անգամ տարբեր թվեր են շրջանառվում, որ խոսքը միլիոնավոր դրամների մասին է: Ըստ տեղեկությունների, խոսքն այնպիսի գումարի մասին է, որ հանցագործության մեջ կասկածվողի մասին տեղեկություն ունեցող քաղաքացիները շահագրգռված կլինեն այդ տեղեկությունները տրամադրել ոստիկանությանը:
Tert.am-ի տեղեկություններով՝ խոշոր դրամական պարգևի չափը կազմում է 5-10 մլն ՀՀ դրամ:
Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
Նշենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է, որ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը և սոցիալական պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Շամիրամ գյուղում 4 անձի սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում:
ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Քալաշյանը ներխուժել էր այդ գյուղի հանդիսությունների սրահ և կրակ բացել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել 6 մարդ։
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը