Պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը. խաղաղության օրակարգը համարժեք չէ արձանագրվող իրողություններին. Ս. Բաբայան

Ադրբեջանը, հերթական անգամ օգտվելով աշխարհաքաղաքական գործընթացներից և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի փորձը, այսօր հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Նա նաեւ նշել է. «Ակնհայտորեն առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով՝ Ադրբեջանը շարունակաբար ուժի կիրառմամբ առավելագույնն է կորզելու հայկական կողմից։ Այս համատեքստում հայկական խաղաղության օրակարգը համարժեք չէ գործնականում արձանագրվող իրողություններին։

Կանոնավոր և մարտունակ բանակն է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդի ֆիզիկական անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման երաշխավորը։ Ուստի պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը․ վերջ տալ միջազգային հանրությանն ապավինելու անփառունակ փորձերին, խմբագրել պաշտպանական քաղաքականությունն ու ձևավորել համահայկական մարտահրավերներին և սպառնալինքներին համարժեք զինված ուժեր։

Հայաստանի նկատմամբ պարբերական ոտնձգությունների հետևանքները վերացնելու փոխարեն, պիտի կանխարգելել դրանք․ և այդ կանխարգելիչ գործոնի բացարձակ մենաշնորհը բանակին է։ Հակառակն ապացուցելու փորձերն ու այդ կապակցությամբ արդարացումները սիրողական-կուսակցական մոտեցումներ են։

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am