Իսկ հիմա անելիքների մասին։ Ես արդեն շատ եմ գրել, որ այս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա։ Նրանք պետք է հեռացվեն։ Վստահ եմ՝ ընդդիմությունն այս պահին իր անելիքներն է քննարկում։ Հնարավոր է՝ նոր ցույցեր են պլանավորվում։ Բայց… Կարծում եմ հիմա այդ ամենի ժամանակը չէ։ Ստեղծված իրավիճակում այլ լուծումներ են պետք։ Ավելի արագ արդյունքներ բերող լուծումներ։ Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել, միավորել այնտեղ բոլոր հեղինակություններին՝ սկսած քաղաքական գործիչներից, ավարտելով հոգևորականներով, գիտական հանրույթի ներկայացուցիչներով, հանրային դեմքերով, անգամ այս իշխանությունների որոշ ներկայացուցիչներով և գնալ ու Նիկոլի հետ արագ կարգավորել նրա հեռացման պայմանները։
Երբ ասում եմ Խորհուրդ, նկատի ունեմ, որ դրա առաջին տեղերում պետք է լինեն մեր երկրի նախկին բոլոր ղեկավարները, Վեհափառն ու եպիսկոպոսները, դեռևս պատվի նշույլներ պահպանող գեներալները, ազդեցիկ մարդիկ և այլն։ Սա է պետք հիմա շատ արագ անել։ Գնալ ու պատասխանատվություն ստանձնել։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը