«Մեծ բանակով` Բաղրամյան 26-ի դեմ» /տեսանյութ/

Մի խումբ ակտիվիստներ «Գնում ենք Բ-26» անունով ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են ազատ  արձակել կալանավորված Գեւորգ Սաֆարյանին եւ Վարդգես Գասպարիին: Ակցիային  չէին մասնակցում հայտարարություններով հանդես եկած պատգամավորները: Սակավամարդ, բայց «պայթունավտանգ» իրավիճակներով հագեցած ակցիայի մասնակիցները կանգ առան Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ: «Ակցիայի նպատակն է ցույց տալ տվյալ անձնավորությանը, որ կան մարդիկ, որոնք համակարծիք են եւ Գասպարի, եւ Գեւորգ Սաֆարյանի հետ: Ամբողջ պայքարը կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ է»,-նշեց քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե ցանկանում են ձերբակալել, թող իրենց էլ ձերբակալեն. «Մենք եկել ենք, թող բռնեն: Մենք բարձրաձայնում ենք, որ հասարակությունն էլ իմանա, որ կան քաղբանտարկյալներ: Մարդկանց ապօրինի ձերբակալում են, գործեր են հարուցում»: Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փորձում էր կայունացնել իրավիճակը: Նա խնդրեց հանդարտության ֆոնի վրա փոխանցել պահանջը: Ավելի ուշ փոխոստկանապետը հայտնեց, որ աշխատանքային ժամը ավարտվել է և ոչ մի իրավասու պաշտոնյա չի կարող մոտենալ ու լսել ակցիայի մասնակիցների պահանջը: «Մոտ օրերս, կիրականացնենք, ավելի մեծ բազմությամբ կգանք եւ ոչ թե կասենք, որ մեզ լսեն, այլ՝ մեր խոսքը լսելի կդարձնենք»,-Օսիպյանին դիմելով ասաց Միքայել Նազարյանը: Վալերի Օսիպյանն էլ նկատեց, որ ոստիկանության հետ չի կարելւի սպառնալով խոսել: Մոտ 30 րոպե Բրիտանիայի դեսպանատան մոտ կանգնելուց հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am