Վլադիվոստոկում Փաշինյանն ուղղակի ասելիք չուներ․ նա հակվել է հակառակորդի ողորմությանը հանձնվելուն

«Փաստ»-ը գրում է․ «Այսօր այնպիսի տպավորություն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն այդպես էլ դուրս չի գալիս զիջումների հորձանուտից, իսկ թշնամական երկիրը յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործում է մեզ սպառնալու համար։ Օրերս Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցում էր «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևել յան տնտեսական 7-րդ համաժողովին, որի ընթացքում Պուտինը հանգամանալից խոսեց ինքնորոշման իրավունքից՝ այն ներկայացնելով Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ինքնորոշման համատեքստում։ Կարծես թե իդեալական առիթ էր ստեղծվել, որպեսզի Փաշինյանը շարունակեր ինքնորոշման մասին խոսակցությունն արդեն Արցախյան հակամարտության կոնտեքստում։ Եվ նա կարող էր հատուկ ընդգծել, որ արցախահայությանն սպառնում է ամբողջական բնաջնջումը, և սա միայն հայկական կողմի տեսակետը չէ, քանի որ տարբեր միջազգային կառույցներ ևս ահազանգել են, որ արցախահայությունն ուղղակիորեն ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած։ Բայց համաժողովի ընթացքում Փաշինյանն այդպես էլ որևէ ձայն չհանեց Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Եվ պատահական չէր նաև, որ մինչ համաժողովն ընթանում էր, իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե Արցախի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել. «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Կարծես թե դրանով նա փորձում էր փրկել Փաշինյանի դեմքը՝ դրա հետ միաժամանակ բարձրաձայնելով իրենց քաղաքական թիմի հստակ դիրքորոշումը Արցախի ճակատագրի ու կարգավիճակի հետ կապված։ Այս ամենը հուշում է նրա մասին, որ իշխանությունները ձեռքերը լիովին լվացել են Արցախից և պատրաստ են մնացած հատվածն էլ հանձնել Ադրբեջանին: Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ Ալիևը հայտարարում է, թե բանակցություններն ընթանում են իրենց ներկայացրած 5 կետերի շուրջ, և սպասվող խաղաղության պայմանագիրը ևս դրա շուրջ է լինելու, իսկ ՀՀ իշխանությունների կողմից այս հայտարարությանը որևէ պատասխան չկա՝ մանավանդ որ իրենք էլ 6 կետից բաղկացած թույլ «առաջարկ» էին ներկայացրել։

Բանակցային գործընթացի համատեքստում ինչո՞ւ չեն հիշատակվում այդ 6 կետերը։ Տպավորություն է, թե Ադրբեջանը մերժել է նույնիսկ այդ առաջարկները, իսկ այդ պայմաններում ՀՀ իշխանությունները շարունակում են Ադրբեջանի հետ բանակցությունները՝ հերթական անգամ միջազգայնորեն նվաստացնելով մեր պետականությունը։ Ավելին, ադրբեջանական կողմից արդեն հնչում են հայտարարություններ, որ Հայաստանն ընդունել է իրենց առաջարկները: Բացի դրանից, մի՞թե հանրությունն այնքան միամիտ է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են մոլորեցնել նրանով, որ եթե զիջումներ արվեն կամ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցվի, ապա խաղաղության դարաշրջան է բացվելու։ Սա ավելի շատ նման է ինքնախաբեության, քանի որ թշնամու գործելակերպը այլ իրողության մասին է փաստում։ Ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել, երբ հումանիտար խնդիրները և նույնիսկ գերիների հարցը վերջնականապես լուծված չէ։ Միևնույն ժամանակ, պատահական չէ, որ Ալիևը հայտարարում է, թե միջազգային իրավունքը չի գործում և անգամ ակնարկում է, թե Հայաստանի հետ միջազգային պայմանագիրն իր համար ընդամենը թղթի կտոր է լինելու։ Ադրբեջանի ղեկավարի այսպիսի պահվածքը նշանակում է, որ հակառակորդին պետք է ուղղակի կանգնեցնել, քանի որ նույնիսկ պայմանագրի կնքումից հետո հակամարտությունը չի հանգուցալուծվելու և նոր պահանջներ են ներկայացվելու։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Վլադիվոստոկում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարի, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը արձանագրում են խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու իրենց ցանկությունը։

Եթե Ադրբեջանը խաղաղության է ցանկանում հասնել, ապա ինչո՞ւ է պարբերաբար Թուրքիայի հետ ցուցադրական զորավարժություններ անցկացնում, Արցախից օկուպացված տարածքներում նոր զորամասեր բացում և անընդհատ հայտարարում նոր սպառազինությունների ձեռքբերման մասին։ Իսկ այս ամենն ուղեկցվում է սահմանին ադրբեջանական զինված ուժերի սադրանքներով, ադրբեջանական բանակը շարունակում է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Տպավորություն է, թե Վլադիվոստոկում Փաշինյանն ուղղակի ասելիք չուներ, նա վերջնականապես հակվել է հակառակորդի ողորմությանը հանձնվելու տարբերակին։ Եվ քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարություններում բովանդակային ասելիք չկար, ապա հանրային տարբեր շրջանակներում խոսակցությունների առարկա դարձավ Փաշինյանի՝ ռուսերենով անհասկանալի ու անհոդաբաշխ խոսքը։

Բայց, անկեղծ ասած, սա այն թեման չէ, որ այդքան քննարկվի, որովհետև շատ ուրախ կլինեինք, եթե մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի միակ բացթողումը ռուսերենի թերի իմացությունը կամ այդ լեզվով խայտառակ վատ խոսելը լիներ։ Դա գոնե այսքան ավերումի ու ողբերգության չէր բերի...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 522 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am