«Թալանը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու» սերիալի երկրորդ սերիան. Փաշինյանը խաբել է. մաս 88

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ից հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, այսօր պարզվում է, որ նույնիսկ այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել են այնտեղ, որտեղ պետք է հասնեին: Իսկ ինչո՞ւ սա պետք է ներենք ինչ-որ մեկին, ինչ «պագոն» ուզում է՝ լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին. չկա ներում այդ մարդկանց»,- սեպտեմբերի 8-ին՝ Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, նմանատիպ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելել է, որ բանակից ինչ-որ մի բան գողացած ցանկացած մեկին իր անձնական թշնամին է համարելու: «Մինչեւ կյանքիս վերջ հետապնդելու եմ բոլոր հնարավոր օրինական միջոցներով: Բոլորը համաձայնել են այս պայմանին, դե թող հիմա չնեղանան, չբղավեն»,- ավելացրել է մեր երկրի փաստացի ղեկավարը:

Փաշինյանի այս հայտարարությունն ասես 2018-ի օգոստոսի 18-ին «թալանը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու» սերիալի երկրորդ սերիան լինի, որտեղ սերիալի բոլոր չար կերպարները հերթով, կարգով, շարքով պատասխան են տալու: Հայաստանի դեպքում, սակայն, պատասխանատվության ժամն այդպես էլ չի գալիս: Իհարկե, որեւէ մեկը չի հերքում, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ բանակից ու պետական կառավարման այլ ոլորտներից շատերն առատորեն օգտվել, թալանել ու գումարներ են լվացել, բայց մինչեւ օրս որեւէ մեկը հասցեական, կոնկրետ դատավճռով պատասխանատվության չի կանչվել, «կոպեկ առ կոպեկ» հետ չի տվել: Իրավապահ մարմինները մեկումեջ ու պարբերաբար ինչ-ինչ դեպքեր, իհարկե, բացահայտում են կամ փորձում են բացահայտել, բայց դա այդպես էլ համալիր գործընթացի չի վերածվում:

Համադրելով ՀՀ վարչապետի՝ նախկինում արած նմանատիպ հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ նա Վլադիվոստոկի հայ համայնքին հերթական անգամ խաբել է՝ վստահեցնելով, թե զինվորականների թալանածը հետ է բերելու: Շատ թալանչիներ Նիկոլի օրոք շարունակում են իրենց գործը ու մնում ազատության մեջ փաստացի:


Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am