Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ահաբեկչությունից հետո կարող է պաշտոնանկ արվել հետախուզական մասով դրա պատասխանատու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը զբաղեցնելու է Տոկիոյում Ճապոնիայի դեսպանի պաշտոնը, իսկ MIT-ի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Ընդգծվում է, որ Անկարայի ահաբեկչությունից հետո Հաքան Ֆիդանը սոցցանցերում արժանացել է մեծ քննադատությունների։ Ֆիդանին քննադատել էր նաև նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը։
Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը MIT-ի ղեկավար է դարձել 2010 թվականի մայիսին և չնչին դադարով (2015 թվականի փետրվարի վերջ-մարտի սկիզբ) շարունակում է մնալ այդ պաշտոնում։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը