Ամերիկացի բանագնացը ժամանեց. Որքան թանկ կնստի Փաշինյանի վրա՝ Պուտինին գովերգելը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում», - ասված է դեսպանության հաղորդագրությունում: «Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել մոտ երկու շաբաթ առաջ: Նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, ԵԱՀԿ Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։

Ռիքերը տարածաշրջանային այցի շրջանակում լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում:

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - Թվիթերում այս նշանակման մասին շաբաթներ առաջ գրել էր Բլինքենը: «Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», - նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ռիքերը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, 2019 թվականի մարտից մինչև 2021-ի օգոստոսին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը, տարբեր տարիների զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի, այլ պաշտոններ:
Ի դեպ, Ռիքերը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հետ քաշվեն իրենց զբաղեցրած դիրքեր:

Ու մինչ երեկ Փաշինյանը գովաբանում էր Պուտինին՝ ահա, ամերիկացի բանագնացը Երևանում է: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է գնդակոծում է հայկական դիրքերը:

Այսօր ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը: Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան հերթական հաղորդագրությունն է տարածել հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ, այս անգամ՝ Քելբաջարի և Թովուզի շրջաններում:

Բաքուն ամեն օր շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ միևնույն ժամանակ ապահովելով «հիմքեր»՝ սահմաններում լարվածություն պահպանելու ուղղությամբ:
Իսկ ինչի՞ց է դժգոհ Ալիևը... Չէ՞ որ ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը խոստանում էր, որ մի քանի ամսից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի:
Գուցե Ադրբեջանը դժգո՞հ է, որ Հայաստանի իշխանություններն արևմուտքի հետ շփումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին է խոսում:

Երևանի ու Բաքվի փոխադարձ մեղադրանքների ֆոնին տարածաշրջան եկավ ղարաբաղյան բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը։

Երկու շաբաթ առաջ Ռիքերի նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար թոշակի ուղարկող պաշտոնական Բաքուն։ Բայց ինչպես Վաշինգտոնում նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրներում էլ։ «Բոլոր երեք երկրներում կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները, ինչպես նաև ուղիներ փնտրելու՝ աջակցելու գործընկերներին՝ ուղիղ ու կառուցողական համագործակցության համար՝ առկա խնդիրները լուծելու ու տարածաշրջանային հետագա համագործակցության նպատակով», - նշել էր Վեդանտ Պատելը։

Եթե Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում սա Ռիքերի առաջին այցն է տարածաշրջան, ապա անցած տարի ամերիկացի դիվանագետը Երևանում ու Բաքվում էր որպես պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար։

Հայտարարել էր, թե Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, վերադարձ բանակցություններին, ընդգծել էր հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։

Իսկ Ռիքերին նշանակելով՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, թե հանձնառու են օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Հենց այս ձևակերպումն էլ հարուցել էր Բաքվի զայրույթը։

Սպասենք նաև Մոսկվայի արձագանքին, որտեղից վերջերս բավական կոշտ են սկսել խոսել Հայաստանի ու Ադրբեջանի՝ Արևմուտքի հետ եռակողմ շփումներին, հայ-ադրբեջանական խնդիրների համատեքստում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2358 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am