Տանջալից քննարկումներ. եթե «Հայաստան» դաշինքը հայտարարի ԱԺ վերադառնալու մասին, նույնը կանի «Պատիվ ունեմ»-ը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին ընդառաջ ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով։ Թեպետ «Դիմադրության շարժման ընթացքում ընդդիմադիրները քանիցս հայտարարել են, որ կվերադառնան միայն սեփական օրակարգով, սակայն հավաստի աղբյուրներից ինֆորմացիա է ստացվել, որ, ի տարբերություն առաջին փորձի, ՔՊ-ն հունվարին մտադիր է մանդատներից զրկելու գործընթացն ավարտին հասցնել, որովհետեւ միջազգային հանրությունը, հատկապես` եվրոպական կառույցներն այլեւս դեմ չեն լինի դրան։ «Հայաստան» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, չնայած մի քանի ժամանոց ծանր քննարկում է ընթացել:

Վերջին օրերին Սերժ Սարգսյանն էլ է իր թիմակից պատգամավորների հետ քննարկումներ անում, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի պահվածքը մեծապես կախված է «Հայաստան» դաշինքի որոշումից, չնայած ավելի վաղ ՀՀԿ-ական պատգամավորները կատեգորիկ ասում էին, որ խորհրդարան չեն վերադառնալու: Բայց փողոցային պայքարի անհաջողությունները ընդդիմությանը մղում են վերադառնալ` բոլորը հասկանում են, որ այդ ամբիոնից զրկվելը վատ կանդրադառնա իրենց գործունեության վրա:

Մեզ ասացին, որ եթե «Հայաստան» դաշինքը հայտարարի ԱԺ վերադառնալու մասին, նույնը կանեն նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները։ Ի դեպ, այն ծրագիրը, որ ամբողջական ցուցակով հրաժարվեն մանդատներից` խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու համար, եւս գլուխ չի եկել: Ցուցակի հաջորդ համարները պետք է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեին, սակայն դաշինքում նման վստահություն չունեն, որ այսօրվա պատգամավորների հրաժարականների դեպքում հաջորդիվ եկողներն էլ իրենց նույնկերպ կպահեն։ Եթե անգամ ուղիղ չեն ասել այդ մասին, կասկածներ կան, որ 200 հոգանոց ցուցակում մի քանի դավաճան կհայտնվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am