Ռումինիան ծրագրում է թուրքական Bayraktar TB2 գնել
Օգոստոսի սկզբին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել երկրի խորհրդարան՝ թուրքական Bayraktar TB2 երեք համալիրների գնման պայմանագիր կնքելու համար, հայտնում է Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը։
Փաստաթղթի համաձայն՝ գնման ընդհանուր արժեքը գնահատվում է 300 մլն դոլար։