Իրանը, ՌԴ-ն և Ադրբեջանը կընդլայնեն գործակցությունը «Հյուսիս-հարավի» շրջանակում. Քանաանի

Թեհրանը, Մոսկվան և Բաքուն աշխարհում գլոբալ փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի դեպքերի ֆոնին կընդլայնեն եռակողմ գործակցությունը «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Երեք պետություն (Իրանը, ՌԴ–ն և Ադրբեջանը) Հյուսիս–հարավ տարանցիկ տրանսպորտային միջանցքի մասնակիցներ են։ Հաշվի առնելով աշխարհում տիրող փոփոխություններն ու գլոբալ իրադարձությունները (հատկապես Ուկրաինայում դիտվող դեպքերը), ինչպես նաև միջազգային տրանսպորտային ճանապարհներով ապրանքների ու էներգակիրների տեղափոխման հետ կապված խնդիրները, Հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը կրկին գրավել է միջազգային հանրության ուշադրությունը»,–ասել է Քանաանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում։

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ սեփական բեռները տեղափոխելու համար այդ միջանցքի հնարավորություններից օգտվելու լուրջ պահանջարկ կա Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանի երկրներում, ինչպես նաև այլ համաշխարհային պետություններում։

Քանաանին ընդգծել է, որ այդ ճանապարհի զարգացումը կարևոր է Իրանի և երկու հարևան երկրների (Ադրբեջանի և Ռուսաստանի) համար։ Իրանցի դիվանագետը հավելել է, որ այդ առիթով հաջորդ շաբաթ Բաքվում եռակողմ հանդիպում է նախատեսվում, որի ընթացքում տրանսպորտային միջանցքի հետ կապված խնդիրներ կքննարկվեն, և, հավանաբար, համապատասխան համաձայնագրեր կկնքվեն տրանսպորտային այդ երթուղուց առավելագույնս օգտվելու հնարավորությունները զարգացնելու համար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ Արման Աբովյանը ստանձնել է նոր պաշտոն Փաշինյա՛ն, դե ասել ես, արա՛ խոստումդ․․․ մենք պատրաստ ենք․ Արշակ Սարգսյան (video) Նորատ Տեր-Գրիգորյանցը սթափության հարված տվեց․․․ ի՞նչ է ձեր քաշը, արա՛․․․ Խաչիկ Մանուկյան (video) Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան Ադրբեջանցի հովիվին վերադարձնելու դեպքում մենք որևէ խնդիր չենք տեսնում. Նարեկ Կարապետյան Բոլորն էլ գիտեն, որ Ալիևի պահանջով են ուզում Սահմանադրությունը փոխել, բայց չի ստացվի. Նարեկ Կարապետյան Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Ընդդիմությու՛ն, գոնե հասկանու՞մ եք՝ ժողովրդի համբերությունն անսպառ չի․ Աշոտ Անդրեասյան (video) Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը Նիկոլ Փաշինյանի հերթական «տրյուկը»․ Արամ Սարգսյան Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր ՔՊ-ական պատգամավորուհի՛, նորից մանիպուլացնում եք, դե լսե՛ք․ Մարիաննա Ղահրամանյան (video) Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Փաշինյանը ոչ մի ձև չի կարողանում իր վախերը հաղթահարել․ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am