Սոցհարցումների արդյունքները լավը չեն Հայկ Մարությանի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023թ.-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրությունները խոստանում են բավականին թեժ լինել: Հայտի է, որ ընտրություններից առաջ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ուժային կառույցները սկսում են սոցիալական հարցումներ անցկացնել, որպեսզի առավել իրական պատկերացում ունենան տիրող տրամադրությունների մասին: Մեր տեղեկություններով` Հայաստանում նման գործունեություն ծավալող ընկերություններից մեկին իջեցված պատվերի արդյունքները գրեթե պատրաստ են, ու նշմարվում են այս պահի առաջատարները: Մեզ փոխանցեցին, որ հարցաթերթիկների վրա եղել է թեկնածուների դաշտ, որոնց քաղաքացիները կցանկանային տեսնել Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու:

Առկա է եղել 11 անուններից բաղկացած ցուցակ, որոնցից մարդիկ պետք է ընտրեին երեք հոգու՝ ըստ վստահության աստիճանի, որտեղ 1-ին համարն ամենանախընտրելին է։ Չնայած արդյունքները դեռևս վերջնական ամփոփված չեն, բայց մեկ բան հստակ է. կարմիր գծի նման գնում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշի հետևողական անկումը: Ըստ սոցիոլոգներից մեկի` հատկապես Ավան, Նուբարաշեն, Արաբկիր և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում այս պահի դրությամբ Մարությանը նույնիսկ եռյակում չկա, իսկ թե որոնք են պատճառները, դեռևս հայտնի չէ:


Թերևս հիասթափությունն է մեծ նրանից, որ հեղափոխական ֆոնով մեծ հույսեր արթնացրեց, Նիկոլ Փաշինյանի անձնական քարոզով քաղաքապետ դարձավ, բայց նրա կառավարման ժամանակ ոչ միայն դրական տեղաշարժ չնշմարվեց
(հարցվածները դժվարացել են հիշել կոնկրետ բարեփոխում), այլև ակնհայտ դարձան նրա թիմի թույլ ու ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանքները: Որոշակիորեն նշմարվում է նաև այն, որ գալիս է սերունդ, որը չի դիտել Հայկոյին հայտնի դարձրած «Կարգին հաղորդում»-ները, նրան տեսել է որպես անորակ սերիալի դերասան, քաղաքական թիմին երդում տված մեկը: Մեզ փոխանցեցին նաև, որ, ի տարբերություն 2018թ.-ի ընտրությունների, այս անգամ նշմարվում է հոգնածություն գեղեցիկ խոսքերի, սիրուն գովազդային հոլովակների ազդեցության տակ ընտրություն կատարելու մասով, ու մարդիկ հակված են հարց լուծող, գործից հասկացող լիդերի վստահել մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը: Իսկ եթե այս տենդենցը պահպանվի, ապա Հայկը ոչ մի կերպ շանս չի ունենա հավաքելու նախկինում հավաքած ձայների գոնե 10%-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 636 անգամ
Լրահոս
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am