«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարն է, եւ նոր վարչության ընտրություններին զուգահեռ, ՔՊ-ում թեժ կրքեր են հասունանում։ Մեզ ասացին, որ ՔՊ-ի նախընտրական առցանց հարթակն ակտիվ է օրվա 24 ժամը, վարչության անդամության հավակնորդներն իրենց ծրագրերով, պատկերացումներով են կիսվում: Ամենից ակտիվների 20-յակը գլխավորում է պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Որքան էլ տարակուսելի է, բայց չաթում ավելի պասիվ են նրանք, ովքեր վարչության նախագահ դառնալու հավակնություններ ունեն։ Հատկապես կատաղի պայքար են մղում նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանը։ Ասում են՝ նրանք պայքարում են ոչ այնքան տեսանելի․ հանդիպումներ են ունենում, մունետիկների միջոցով բանակցություններ են վարում տարածքային կառույցների անդամների հետ՝ ձայն ստանալու համար։
ՔՊ-ում կարծում են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ Փաշինյանը կհրաժարվի վարչության նախագահի պաշտոնից` ինքնաբացարկ կհայտնի․ նաեւ սրանով է պայմանավորված վարչության նախագահի պաշտոնի հավակնորդների ակտիվությունը»:
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը