Դատարանը կալանավորեց Սևանի աղմկահարույց սպանությունների գործով 36-ամյա կասկածյալին/տեսանյութ,տեսաշար/

օգոստոսի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ( նստավայրը՝ Սևան քաղաք), որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Էդգար Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Է. Հովհաննիսյանը, ով իր մոտ եղած հրազենով մահացու հրազենային վիրավորում էր հասցրել Արգավանդ գյուղի բնակիչ, 28-ամյա Դավիթ Առաքելյանին՝ կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա տեղափոխվելու է Արմավիր կամ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Քննչական մարմինը պարզել է նաև «Միրաժ» հանգստյան գոտու տարածքում նշված անձանց միջև ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը: Դատաբժշկական նախնական եզրակացության համաձայն՝ Դ. Առաքելյանի մարմնի վրա կան բազմաթիվ հետքեր, ինչը հիմք է տվել դատաբժշկին, ով նախնական հայտնել է, որ մինչև սպանվելը նա մարմնի տարբեր մասերում հարվածներ է ստացել: Ի դեպ՝ մեկ այլ վարկածի համաձայն էլ, Է. Հովհաննիսյանը մահացել է սրտի կաթվածից: Նշված լուրերի իսկությունը ամբողջական պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիետեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ հուլիսի 30-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանությունների փաստով։ Քննչական խմբի ղեկավար էր նշանակվել Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանը։ Նույն վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովիկ Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հ. Մարտիրոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի 43 շենքի բնակիչ՝ 36-ամյա Էդգար Աշոտի Հովհաննիսյանը, ով կասկածվում էր հուլիսի 30-ին, Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում իր մոտ եղած «Ֆաբարմ» տեսակի որսորդական հրացանով Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 35 տան բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Առաքելյանին սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Դ. Առաքելյանին սպանելը, ժամը 18։50-ի սահմաններում Սևանի հիվանդանոցի հետնամասում գտնվող «Միրաժ» հանգստյան լողափում վիճաբանություն էր տեղի ունեցել սպանված Դ. Առաքելյանի, նրա ընկերների և նրան սպանած Է. Հովհաննիսյանի, նրա եղբոր՝ նույն հասցեի բնակիչ, 34-ամյա Մամիկոն Աշոտի Հովհաննիսյանի և նրանց հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ Դ. Առաքելյանը իր ընկերների հետ ծեծի են ենթարկել Էր. և Մ. Հովհաննիսյանների հորը՝ Ա. Հովհաննիսյանին, ինչի հետևանքով վերջինը մահացել էր։ Է. Հովհաննիսյանը, իմանալով, որ հայրը մահացել է, ճշտել էր, որ Դ. Առաքելյանը գտնվում է Երևան-Սևան ավտոճանապարհին, մոտեցել է նրան և որսորդական հրացանով նրա գլխի շրջանում մահացու հրազենային կրակոց արձակել, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և հայտնել, որ հոր մահվան համար ինքը վրեժխնդիր է եղել՝ սպանելով Դ. Առաքելյանին և ներկայացրել է հանցագոծության գործիք հանդիսացող հրացանը։ Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 13 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակված 1 պարկուճ, ինչպես նաև հայտնաբերվել էր սպանվածին պատկանող Mercedes մակնիշի 34 FT 420 համարանիշի ավտոմեքենան՝ արյան հետքերով։ ՀԿԳ ավագ քննիչ Հ. Մանուկյանի որոմամբ նշանակվել են Ա. Հովհաննիսյանի, Դ. Առաքելյանի դիակների դատաբժշկական, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանի դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am