Բերձորից ու Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում
Դիտել նաև
Ակնայի և Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
Եթե միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ է, բա էդ դեպքում ինչո՞ւ այդ հայտարարությամբ Քարվաճառն ու Քաշաթաղը, Կովսականը տվեցիք, ինչո՞ւ Բերձորը տվեցիք
Բերձորում և Աղավնոյում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է
Պատրաստվենք Իվանյանը փրկելուն դավաճանության սանդուղքից. Իշխանյան
Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանի լրատվության բաժինը։
«Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։
Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։
Նշենք, որ ներկա պահի դրությամբ Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում»,-նշված է հաղորդագրության մեջ։