Անխուսափելի վրեժխնդրություն

Սեւանում տեղի ունեցած երկու սպանությունները ցնցել են հանրությանը : Մի երիտասարդ ընկերների հետ ծեծելով սպանել է Միրաժ հանգստյան գոտու սեփականատիրոջը, որից հետո սպանվածի որդին հրազենով սպանել է այդ երիտասարդին: Այսինքն, տեղի է ունեցել դասական վենդետա, վրեժխնդրություն, որի մասին հրապարակումները դարձել են վերջին օրերի թոփ լուրերը: Ինչու են սպանել միջին կարգի բիզնեսմենին, դեռեւս մնում է չպարզաբանված, չի բացառվում, որ արյունալի միջադեպի հիմքը կրկին բիզնես ահերի բախումը լինի, ինչը հայաստանյան իրականությունում սովորոկան բնույթ է կրում, ինչքան սովորական են դարձել առհասարակ աղմկոտ եւ արյունալի միջադեպերը, որոնցով սկսվում եւ ավարտվում է Հայաստանի վերջին շաբաթները: Չի բացառվում, սակայն, որ սպանությանը նախորդած լեզվակռիվն ու ծեծկռտուքը առաջացած լինի պատահականորեն եւ հանգստյան գոտու սեփականատերը արժանացած լինի իր հյուրերի ոչ բարեհաճ վերաբերմունքին: Մի բան փաստ է, որ երկրում, իրապես, անպատժելիության մթնոլորտ է, ինչի վառ ապացույցն է վերջին դեպքը, որն ավարտվել է վենդետայով, ինքնադատաստանով: Եւ հատկանշականն էլ հենց դա է, որ մարդիկ զենք են վերցնում եւ իրականացնում իրենց «արդարադատությունը», որը Հայաստանում գրեթե չի գործում, կամ գործում է ընտրողաբար: Եվ սա այն պատճառով, որ մենք ունենք վերից վար կոռումպացված դատական համակարգ: Այն կատարում է իշխանության քաղաքական պատվերները՝ ընդդիմադիրներին ազատազրկելով, վերևների բարեհաճությունը վայելող հանցագործներին եւ ի մասնավորի քրեական տարրերին թողելով ազատության մեջ : Քրեական տարրերի վրա վերարտադրված իշխանությունը այլեւս բացարձակապես անզոր է դարձել, երբ խոսքը վերաբերում է նրանց: Երբ երկրում իշխանությունը ձևավորվում և պահպանվում է հանցագործ ճանապարհով,եւ այդ ճանապարհի գլխավոր դերակատարները թաղային հեղինակություններն են, քրեական տարրերը, թաղի խուժանը, իշխանության զենքն այլեւս նրանց պարագայում դառնում է անպետք, անգործունակ, ավելին, հենց այս շերտն է այսօր դարձել Հայատանի «արդարադատության» ձեւավորման հիմնաքարը, նրանք են խառնվում այս կամ այն աղմկոտ միջադեպին, նրանք որշում՝ ով է ճիշտ, ով սխալ, իսկ իշխանությունն էլ ի դեմս դատարանների լեգիտիմացնում է նրանց որոշումները: Եւ քանի որ Հայաստանում իշխանությունը եւ կրիմինալը սերտաճել են վաղուց, այլ կերպ անհնար կլիներ պատկերացնելը: Հետեւաբար, քանի դեռ երկում չի գործում արդարադատությունը, մարդիկ կայացնելու են իրենց «դատավճիռները» : Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am