Կդադարեցվի «Բերձորի միջանցք»-ով երթևեկությունը
Դիտել նաև
Ակնայի և Բերձորի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների համաժամանակյա անցում է իրականացվել
Եթե միջազգայնորեն ճանաչված փաստաթուղթ է, բա էդ դեպքում ինչո՞ւ այդ հայտարարությամբ Քարվաճառն ու Քաշաթաղը, Կովսականը տվեցիք, ինչո՞ւ Բերձորը տվեցիք
Բերձորից ու Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում
Աղավնոյում եւ Բերձորում բնակարանների հրկիզման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել «Բերձորի միջանցք»-ով:
Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է:
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և այստեղ էլ կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:
Խաղաղապահնեն այս պահին վերահսկում են նաև «Բերձորի միջանցք»-ով երթևեկող քաղաքացիների անվտանգությունը: Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով: