«Սասնա ծռերի» ու «Իգլայի» գործեր. «բարիքներ» իշխանության համար

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, մեկնարկել է «Իգլայի» գործով կալանավորվածների դատական առաջին նիստը: «Սու՛տ է, ինձ հետ կապ չունի», պատասխանելով «Ազատության» հարցին՝ ընդունու՞մ եք արդյոք ձեզ ներկայացված մեղադրանքները, նման հայտարարություն է արել ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ավելի քան 4 ամիս անազատության մեջ գտնվող Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջանառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Բաբայանն ինչպես այս, այնպես էլ «Իգլա» ձեռքբերելու հետ կապված մեղադրանքները չի ընդունում: Երեկ դատարանի դահլիճում նա նաև վստահեցրել է, թե` «շուտով հանրությունն ամեն ինչ կիմանա»: Սամվել Բաբայանից բացի, «Իգլայի» ձեռք բերմանն ու փողերի լվացմանն առնչվող գործով մեղադրվում է ևս 6 անձ: Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի հետ միասին կալանավորվել է նաև նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, մեղադրյալների թվում է նաև Արմեն Պողոսյանը: Փողերի լվացման գործով անցնող Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը կալանավորված չեն: Ի դեպ, մեղադրյալ Սանասար Գաբրիելյանը ևս դատարանում նշել է, թե չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը, այն որակելով «սարքոցի, շինոցի»: Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը խոստացել է 50 հազար ԱՄՆ դոլար վճարել Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին՝ նրան դրդելով ապօրինի կերպով ձեռք բերել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր: Երեկ մեկնարկած դատական նիստի ընթացքում, երբ նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հստակեցնում էր Սամվել Բաբայանի ինքնությունը, հարցը, թե նա ի՞նչ ազգություն ունի և ո՞ր երկրի քաղաքացի է, հարուցեց Բաբայանի քմծիծաղը: Դատավորը պարզաբանեց՝ ընդհանուր հարցեր են, և նեղսրտել պետք չէ: Անդրադառնալով արդեն նախկինում Բաբայանի ունեցած դատվածությանը, դատավորը փորձեց ճշտել՝ արդյո՞ք Սամվել Բաբայանը ներմամբ է ազատվել: Հիշեցնենք՝ 2000թ. ԼՂ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Արկադի Ղուկասյանը նրան ներում էր շնորհել: Դատարանի դահլիճում Սամվել Բաբայանը չընդունեց, թե իրեն ներում է շնորհվել, շեշտելով՝ բանտից դուրս է եկել հիվանդության պատճառով, իսկ թե ինչ են ձևակերպել, «դա արդեն իրենց խնդիրն է»: Երեկվա նիստին գործով անցնող բոլոր 7 մեղադրյալների ինքնությունը պարզելուց ու հստակեցնելուց հետո դատավորը հետաձգեց դատական նիստը մեղադրյալներից Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի բացակայության պատճառով: Արձակուրդային շրջանում փաստաբանների ներկայությունն ապահովելու համար հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին: Դա հարուցեց Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի վրդովմունքը: Մասնավորապես, երբ դատավորը փորձում էր կարգավորել փաստաբանների հետ կապված հարցը, Սամվել Բաբայանը զայրացած հայտարարեց․ «Կամերում մենք նստած սպասում ենք, դուք դրսում գտնվողների հետ եք պարզում, թե դատական նիստը նրանց երբ է ձեռք տալիս: Բա մեզ երբ է ձեռք տալիս, դա չե՞ք ուզում իմանալ: Անմեղ մարդուն գցել եք կամերը, 4 ամիս է պահում եք, դեռ մի հատ էլ հարցնում եք՝ երբ եք ուզում դատ անել»: Հայաստանում զուգահեռաբար ընթացող այս երկու ուշագրավ դատավարությունները, մեկը` անցյալ հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռերի» 18 անդամների գործով և Սամվել Բաբայանի մասնակցությամբ` «Իգլայի» գործով կալանավորվածների դատական նիստերը պատկերավոր ասած` ի ցույց են դնում այն ահռելի տարբերությունը, որն արտացոլվում է հասարակական մակարդակում առկա ուշադրության տեսանկյունից: Առաջինի դեպքում կա հզոր քարոզչական ֆոն, ու կարևոր էլ չէ, թե ում միջամտությամբ` ներսի, դրսի, իրենց «ընդդիմադիր» համարողների, թե իշխանությունների: Փաստը մնում է փաստ` «Սասնա ծռերի» քայլն անցյալ տարի հուլիսին հերոսացնելու, ապա նրանց դատավարությունը ֆարսի վերածելու փորձերն ուղղորդված են: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն էլ մեկ տարի առաջ տեղի ունեցածի առնչությամբ որոշել է հնարավորինս մեղմ կեցվածք դրսևորել: Փոխարենը` «ուժի» դիրքերից շարունակում են հանդես գալ «Սասնա ծռերն»` իրենց համակիրներով, թե երկրի ներսում, թե երկրից դուրս գտնվողների կողմից համապատասխան քարոզչություն իրականացնելով և մեկ տարի առաջ տեղի ունեցած ծանր հանցագործության հեղինակներին ազգային «հերոսներ» ներկայացնելու ուղղությամբ: Ձեռնտու՞ է սա իշխանությանը... Միանշանակ կարելի պնդել` այո: Ստեղծված իրավիճակում որոշ քաղաքական խմբեր, ակտիվիստներ ու իրավապաշտպաններ իշխանության կողմից ցանկացած պահի կարող են հարկ եղած դեպքում ներկայացվել որպես բռնության, «զինված ապստամբության» կողմնակիցներ և արևմտյան արժեքներից կիլոմետրերով հեռու գտնվողներ: Դա փաստ է: Ստեղծված իրավիճակում իշխանությունը նաև իր ներսում կարող է որոշումներ կայացնել, ինչպես և կայացրեց անցյալ տարի ՊՊԾ գնդի գրավումից հետո, սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց: Ինչ վերաբերվում է Սամվել Բաբայանի մասնակցությամբ` «Իգլայի» գործով կալանավորվածների դատավարությանը, ապա այստեղ չկա այն նույն մթնոլորտը, լարվածությունը, ինչը առաջինի դեպքում: Թերևս, սա այն դեպքն է, երբ թե «մեղադրյալները», թե «մեղադրողները» գիտեն իրականությունը և «պղտոր ջրում ձուկ որսալու» կարիք առանձնապես երկու կողմն էլ չունեն: Թամար Բագրատունի

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am