Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին։ «Ուրախ եմ հայտնել, որ մենք կարողացել ենք գտնել լուծում, որը հեշտացնում է ճամփորդությունները Սերբիայի և Կոսովոյի միջև, ինչը բխում է Սերբիայի և Կոսովոյի բոլոր քաղաքացիների շահերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։
Նա նշել է, որ համաձայնություն ունեն, որ Կոսովոյի սերբերը, ինչպես նաև մյուս քաղաքացիները, կկարողանան ազատորեն ճամփորդել Կոսովո և Սերբիա՝ օգտագործելով իրենց նույնականացման քարտերը։ «Եվրոպական Միությունը երաշխիքներ է ստացել վարչապետ Ալբին Կուրտիից (խմբ․ Կոսովոյի վարչապետ)»,- ընդգծել է Բորելը։
Հուլիսի 31-ին Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել էր հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Պատճառը սերբական փաստաթղթերով մուտքի արգելքի մասին նոր որոշումն էր։ Ի պատասխան Կոսովոյի սերբերը դուրս էին եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Կոսովոն որոշել էր սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, ինչից հետո ԵՄ-ի միջնթրդությամբ բանակցություններ էին սկսվել Սերբիայի և Կոսովոյի միջև։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը