ՔՊ-ական պատգամավորի ախոյանին դատարանն արդարացրել է

Հրապարակ օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով նշանակված է Սիսիանում ՏԻՄ ընտրությունների պատասխանատու, հայտնվել է իր փորած փոսում, ավելին՝ նրա պահվածքի պատճառով ՔՊ-ն կարող է հայտնվել փոսում եւ ձախողվել ընտրություններում։ Հիմա՝ ամենասկզբից։ 


Օգոստոսի 24-ի երեկոյան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դատավճռով արդարացրել է Գարիկ Մուրադյանին։ Անցած տարեսկզբին Մուրադյանին ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա, ՀՀ ոստիկանության պետի 2020 թվականի փետրվարի 17-ի թիվ 467-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իբր շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Մամուլը Գարիկ Մուրադյանին 2021 թվականի մարտին կալանավորելու ժամանակ անդրադարձել է այս պատմությանը, ըստ այդմ՝ իրավապահներին էր դիմել Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ոստիկանապետն իրեն ապրիլի սկզբին խոշտանգել է եւ ստիպել բնակարանային գողությունն իր վրա վերցնել։ Եվ երբ չի կատարել Սիսիանի ոստիկանապետի պահանջը, ենթարկվել է բռնության: Մուրադյանն ութ ամիս մնաց կալանքի տակ, հետո ստորագրությամբ ազատ արձակվեց։ 

Սիսիանի բարձրաստիճան ոստիկանին արդարացնող դատավոր Ն․ Օհանյանը, ըստ սյունեցիների, այն եզակի դատավորներից է, որ գրեթե արդարացման դատավճիռներ չի կայացնում կամ էլ, ինչպես սյունեցիներն են ասում՝ «հազար տարին մեկ» է կայացնում, ասել կուզի՝ մեղադրանքն այնքան շինծու, հնարովի է եղել, որ դատավորն այլընտրանք չի ունեցել եւ արդարացման դատավճիռ է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը բարձրաստիճան ոստիկանի այս պատմության հետ։ Բանն այն է, որ Սյունիքում պնդում են, որ Համբարձումյանն է իր կապերի միջոցով «սարքել» Մուրադյանի գլխին, քանի որ Մուրադյանը փորձել է խոչընդոտել պատգամավորի ապօրինի բիզնես գործունեությունը Սիսիանում, մասնավորապես, ավազի հանքի անխնա եւ ապօրինի շահագործումը։

ՔՊ-ական պատգամավորը, ով պատերազմից հետո դարձել էր Նիկոլ Փաշինյանի մարզային «գիդը» եւ նրան ուղեկցում էր Սյունիքի մարզ այցելությունների ժամանակ, դրամատիկ տեսարաններ բեմադրում, հորքուր-մորքուրների բերում, որ Փաշինյանի ձեռքերը ցուցադրաբար համբուրեն, մարզում լայն «պռախոդ» ունենալով՝ փորձել է իր ճանապարհից հեռացնել անհնազանդ ոստիկանին։ 

Մեզ ասացին, որ դատարանի վճռից հետո Համբարձումյանը ձեռ ու ոտ է ընկել, դռներ է ծեծում, կապերն է «խոդի» տվել, որ կրկին չեզոքացնի իր ախոյանին, նվազագույնը՝ թույլ չտա, որ Մուրադյանը շարունակի աշխատանքը Սիսիանում։ Բանն այն է, որ դատարանի վճռով Գարիկ Մուրադյանին պարտավոր են վերանշանակել նախկին պաշտոնում՝ Սիսիանում։ Արդարացման դատավճիռը դա է ենթադրում։

Կարեն Համբարձումյանը հասկանում է, որ ոստիկանի՝ համակարգ վերադարձը ոչ միայն իր անձնական բիզնես գործունեությանն է խփելու, այլեւ ընտրությունների շեմին իր համար գլխացավանքներ է ստեղծելու, եւ նա անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ փորձելու է ձախողել Կարեն Համբարձումյանի բարեկամի՝ ՔՊ թեկնածուի հաղթանակը։

Մեզ ասացին, որ Գարիկ Մուրադյանին շարքային սիսիանցիները հարգում են ու լսելով արդարացման մասին՝ ուրախացել են, որ Սիսիանում նորից կարգուկանոն կհաստատվի։ Ասում են՝ Մուրադյանը միշտ օրենքն է պահել, ինչը դուր չի եկել օրենքներ ստեղծող Կարեն Համբարձումյանին եւ իշխանական թիմին, որին, ասում են, չի հաջողվել բարձրաստիճան ոստիկանին դարձնել իրենց «գրպանի ոստիկանը»։

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, արդյոք ամենաբարձր մակարդակով կխրախուսե՞ն ՔՊ-ական պատգամավորի պահվածքը, թե՞ Մուրադյանին կվերանշանակեն Սիսիանում, բայց արագ կտեղափոխեն այլ տեղ։ Իսկ գուցե այս խայտառակ պատմությունից հետո պատժե՞ն պատգամավորին, ով իր առջեւ հայտնված խոչընդոտները վերացնելիս ոչնչի առաջ չի կանգնում։

Ցավոք, Կարեն Համբարձումյանի հետ կապ հաստատել չկարողացանք, հավանաբար, նա գերզբաղված է, եւ լրագրողների հարցերին պատասխանելը չի մտնում նրա ծրագրերի մեջ։

 

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am