Երևանում պարեկները հերթական գողին են բռնել դեպքի վայրում, ով փորձում էր թալանել «Օdsis» սուպերմարկետի մոտ տեղադրված վճարային տերմինալը

Այսօր` օգոստոսի 27-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ հանցանքի վայրում բռնել են գողին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանը, Լևոն Բաղդասարյանն ու Վահրամ Նավոյանը ծառայություն կատարելիս տեղեկություններ են ստանում, որ Օրբելի Եղբայրների 67/2 հասցեի մոտ փորձում են գողանալ վճարային տերմինալը։


Պարեկները օպերատիվորեն ժամանում են նշված վայր, ու նրանց տեսնելով՝ մի քաղաքացի տերմինալի մոտից դիմում է փախուստի։

Պարեկները սկզբում ավտոմեքենայով, հետո վազելով հետապնդում են փախնողին, ով մտնում է բնակելի շենքերի տարածք՝ մտածելով, որ չի բռնվի։

Սակայն պարեկները կարողանում են նրան բռնել ու տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ահազանգով դեպքի վայր են ժամանում պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանը։

Դեպքի վայր են ժամանում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ավետիս Պողոսյանի գլխավորությամբ։ Վերջինս և պարեկները սահմանազատում են տարածքը, իսկ այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Արման Լալայանի գլխավորությամբ, ում կողմից վարույթ է նախաձեռնվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կասկածյակը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 25-ամյա Է. Մ-ն է։


Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ նա միայնակ չի եղել։

Գողը կամ գողերը կոտրել են «Odsis» սուպերմարկետի մուտքի մոտ տեղադրված վճարային տերմինալի կողպեքներից մեկը, վնասել որոշ հատված, սակայն գործն ավարտին չեն հասցրել, քանի որ պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործությունն անավարտ է մնացել։

 

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am