Ռեկտոր Դարբինյանից փորձում են ազատվել սանիկի միջոցով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ուշագրավ տեղեկություններ ենք ստացել Հայ-Ռուսական համալսարանից։ Պարզվում է՝ ռուսական կողմը, ռեկտոր Արմեն Դարբինյանին պաշտոնանկ անելու բազմաթիվ ու երկարատեւ փորձերին զուգահեռ, ձեռնամուխ է եղել նաեւ նոր ռեկտորի փնտրտուքին։ Փնտրում են հարմար մարդ՝ հայկական ազգանունով, բայց պարտադիր ՌԴ քաղաքացու անձնագրով: Եվ Ռուսաստանով մեկ նման մարդ գտնելու հնարավորություններն այնքան փոքր են եղել, որ ընտրությունը կանգնել է Արմեն Դարբինյանի երիտասարդ սանիկի վրա։

Վերջինիս համար ռեկտորի պաշտոնին համապատասխանող «կենսագրություն» ապահովելու նպատակով արագընթաց կարգով փոխդեկան են նշանակել ռուսաստանյան հեղինակավոր բուհերից մեկում: Այս սանիկն էլ այնքան «խելոք» է գտնվել, որ ռուսական իշխանություններից թաքցրել է իր կնքահոր (ընդ որում՝ ե՛ւ կնունքի, ե՛ւ հարսանիքի) ով լինելու փաստը` հույսով, որ դա Ռուսաստանում չի իմացվի: Բայց սլավոնականում իմացել են այս մասին, եւ այս փորձերն անեկդոտների թեմա են դարձել։ Արդյունքում ստացվել է, որ սլավոնականում առանց այն էլ բավականին բարձր հեղինակություն ունեցող Արմեն Դարբինյանի դիրքերն էլ ավելի են ամրապնդվել, որովհետեւ ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 257 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am