Ալիևը չափն անցավ, արդեն ԱՄՆ-ին են «անկյուն ցույց տալիս»

ԵԱՀԿ Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, երեկ նման գնահատական է հնչեցրել պաշտոնական Բաքուն:
Ադրբեջանն իր ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի շուրթերով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու փաստին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ, «ցույց է տալիս, որ կիրառվում է տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում, ինչը զարմանք է առաջացնում»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է և հստակ ձևակերպվել բարձրագույն մակարդակում։ Գործնականում չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասել է Աբդուլաևան։

Նա կրկնել է Ադրբեջանի նախագահ Ալիևի պնդումը, թե՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»։ «Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի նպաստում կարգավորմանը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Ադրբեջանի իշխանությունների սանձարձակությունն, արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունն արդեն Վաշինգտոնին է սպառնում:

Իրականում, Ադրբեջանում հիստերիա է առաջացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը՝ Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու մասին:

Դրա պատճառները բավական խորքային են. եթե Վաշինգտոնը շեշտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կարևորությունը ու նշանակում է նոր համանախագահ, նշանակում է՝ ԱՄՆ-ը կողմնակից է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակմանը:

Իսկ եթե ԱՄՆ-ը կողմնակից է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շարունակմանը՝ նշանակում է, որ բանակցությունները շարունակվեն:

Իսկ եթե բանակցությունները շարունակվում են՝ ի՞նչ են քննարկելու միջնորդներն ու Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ահա, թե ինչն է հունից հանում Ալիևին ու ինչու են Ադրբեջանում հիստերիայի մեջ ընկել՝ ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր ամերիկացի համանախագահ նշանակելու որոշումից հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2095 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am