Ադրբեջանն իր ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի միջոցով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու փաստին։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբդուլաևան կարծիք է հայտնել, որ այս կերպ «ցույց է տալիս, որ կիրառվում է տարածաշրջանում ստեղծված հետկոնֆլիկտային իրականությունից հեռու մոտեցում, ինչը զարմանք է առաջացնում»։
Նա կրկնել է իրենց երկրի ղեկավար Ալիևի պնդումը, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»։
«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի նպաստում կարգավորմանը»,- եղրափակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը