Ողբերգական դեպք. 65-ամյա վարորդը Honda Elison-ով բախվել է շինության պատին և մահացել
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 65-ամյա Գառնիկ Թ-ն ի վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61.5 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել շինության պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ղեկին հայտնաբերել են Գառնիկ Թ-ի դին։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։