Հնարավո՞ր է կանգնեցնել զիջումների թափանիվը

«Փաստ» օրաթերթը գրում է․ 2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր հայկական կողմի դրությունը անընդհատ բարդանում է։ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանին է պարտադրվում այդ փաստաթղթում տեղ գտած դրույթների ադրբեջանական մեկնաբանության իրագործումը։ Օրինակ՝ հրադադարի հաստատումից մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը այդպես էլ չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, այն է՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։

Ավելին՝ Ադրբեջանը իր համար յուրաքանչյուր պատեհ պահի խախտում է հրադադարի ռեժիմը և նոր տարածքներ բռնազավթում այն պարագայում, երբ հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց այս իրողությունը չի խանգարում, որ առաջ մղվեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն Ադրբեջանին ձեռնտու դրույթները, այն էլ խեղաթյուրված տարբերակով։ Օրինակ՝ փաստաթղթի 6-րդ կետում նշվում է, որ, կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը չի հաստատվել, բայց Ադրբեջանի պահանջով Լաչինի միջանցքն ընդգրկող հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Բերձորը, Աղավնոն և Սուսը, հայաթափվել են ու հանձնվում են հակառակորդին։

Այս պարագայում Հայաստանի ԱԽ քարտուղարը միայն հայտարարում է, թե Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, միևնույն ժամանակ հայկական կողմը առաջ է շարժվում ադրբեջանական պահանջներին համապատասխան, և մի քանի օր անց էլ Հայաստանի ԱԽ քարտուղարը Բրյուսելում հերթական հանդիպումն է ունենում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մյուս խնդիրն այն է, որ հայկական կողմը դեռևս չի կառուցել Լաչինի միջանցքին փոխարինող նոր երթուղու իր հատվածը։ Այնինչ, Հայաստանը պետք է պատրաստ լիներ դեպքերի նման զարգացման, որ ոչ մի դեպքում չտուժեր Հայաստանի ու Արցախի անխափան հաղորդակցությունը։ Պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շտապում պահանջներ ներկայացնելու հարցում։ Պատասխանը շատ պարզ է. Բաքուն, տեսնելով, որ ՀՀ իշխանությունները անընդհատ տեղի են տալիս և հակված են լուռումունջ կատարել ադրբեջանական կողմի ոչ լեգիտիմ պահանջները, ավելացնում է իր կողմից պարտադրվող պայմանները։ Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու գործարկմամբ Բաքուն հասնում է նրան, որ Հայաստանը Արցախին կապող երթուղու երկայնքով բնակեցված հայկական բնակավայրեր չլինեն, որպեսզի հետագայում ավելի դյուրին լինի իր համար փակել միջանցքը, անցակետ տեղադրել, ինչու չէ՝ նաև Հայաստանի և Արցախի միջև ընկած հատվածում, այսինքն՝ Բերձորում, Աղավնոյում և Սուսում ադրբեջանցիներին բնակեցնել։

Դրա համար էլ հայերին կոչ էին անում հեռանալիս չվառել տները։ Բայց արդեն պետք է կանխատեսել, որ իր այս նպատակին հասնելուց հետո ադրբեջանական կողմի հաջորդ պահանջը լինելու է այն, որ Արցախի ՊԲ-ն պետք է լուծարվի, որպեսզի դրանով փորձեն նաև Արցախից մնացած հատվածի վրա աստիճանաբար իրենց վերահսկողությունը հաստատել, պայմաններ ստեղծել, որ մարդիկ հեռանան, մյուս կողմից էլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացվի և այդպես շարունակ։ Ներկա զարգացումների շարունակության դեպքում չպետք է բացառել նաև, որ ՀՀ իշխանությունները շատ շուտով կարող են տեղի տալ նաև ադրբեջանական այլ հավակնություններին, այդ թվում՝ ՀՀ տարածքների նկատմամբ։ Մյուս կողմից էլ՝ թուրք պաշտոնյաների հայտարարություններից պարզ է դառնում Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող լրացուցիչ ճնշումը։

Կարծես թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերածվել է ադրբեջանական պահանջներն իրագործելու պրոցեսի։ Կարճ ասած՝ տեսանելի է միայն այն, որ հակառակորդը հերթով հասնում է իր նպատակներին, իսկ հայկական կողմը միշտ կորցնում և զիջում է։ Ուստի Հայաստանի կողմից կատարվող զիջումների թափանիվը կանգնեցնելու ելքն այն է, որ ՀՀ իշխանությունները բախվեն լուրջ հանրային դիմադրության և ուղղակի ի վիճակի չլինեն հակառակորդի պահանջներն իրականություն դարձնել։

Եվ այս ֆոնին պատահական չէ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Հայաստանի իշխանություններն արդարանում են, թե Սփյուռքի ու ծայրահեղականների ճնշման տակ են, սակայն թող պատրվակների հետևում չթաքնվեն, քանի որ վստահության քվե են ստացել, իսկ Սփյուռքի միայն մի փոքր հատվածն է ընդդիմանում։ Փաստորեն այս ամենը նշանակում է, որ եթե հանրությունը ցույց չտա, որ ՀՀ գործող իշխանությունները վստահություն չունեն, իսկ Սփյուռքն էլ միահամուռ կերպով և կոշտ միջոցներ ներառող քայլերով չընդդիմանա, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանին անվերջ զիջումներ է պարտադրելու՝ մանավանդ որ քպականներին միայն իրենց աթոռը պահելն է հետաքրքիր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 193 անգամ
Լրահոս
Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am