Փաշինյան-Ալիև «բարաթի» ստորագրումը՝ Էրդողանի պայման

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվամիջոցին։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայկական թեմային, գրում է ermenihaber-ը։

Նա նախ հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման բանագնացներ հանդիսացող Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն 4 անգամ հանդիպել են։ Նպատակը երկու երկրների միջև աստիճանաբար հարաբերությունների կարգավորումն է:

«Ադրբեջանի հաղթանակից հետո մենք նպատակ դրեցինք Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն հաստատել և այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Եղել են հանդիպումներ, վստահությունը մեծացնող այնպիսի քայլեր են արվել, ինչպիսիք են թռիչքների մեկնարկը, մեր օդային տարածքը բացելը, որոշ քայլեր են արվել առևտրի հետ կապված: Սահմանին համատեղ գործնական աշխատանքներ են տարվում՝ նպատակով, որ եթե ապագայում սահմանները բացվելու որոշում լինի, ապա դրանք պատրաստ լինեն»,- պատմել է Չավուշօղլուն։

Կարգավորման այդ գործընթացը, սակայն, Թուրքիայի արտգործնախարարը հայ-ադրբեջանական թեմայից անջատ դիտարկելն իրատեսական չի համարում: Ինչու՞, որովհետև նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում տևական խաղաղությունն իրականում կարող է հաստատվել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով, որին էլ Անկարան աջակցում է: «Մեկ էլ գիտեք Զանգեզուրի միջանցքը կա,- դժգոհել է Չավուշօղլուն,-սա ասելիս Հայաստանն անհանգստանում է: Եղբա՛յր, սրանք ձեր ստորագրած պայմանագրերում կան՝ եռակողմ պայմանագրի մեջ, որի մաս է նաև Ռուսաստանը: Դու այն ասա՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզու՞մ ես, թե՝ ոչ»:

Շարունակելով իր դժգոհությունը թուրք նախարարը նշել է, որ պայմանագրի համաձայն ռուսական խաղաղապահ ուժերի՝ Լաչինի միջանցք մուտք գործելուց հետո Հայաստանի ուժերը պիտի ամբողջովին դուրս գային այնտեղից, բայց այնտեղ դեռ հայ զինվորներ կան:
Չավուշօղլուն նախորդ անգամվա պես կրկին շեշտել է, որ Հայաստանն այս ամենից պետք է դաս քաղի:

«Ադրբեջանն իր հողերում պետք է ամբողջապես հաստատի իր տիրապետությունը, այդ տարածքներում ապրող հայերին, էլ ասում է՝ համեցեք, եկեք, վերադարձեք, ձեր բոլոր իրավունքներն իրացրեք։ Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել: Էլ ի՞նչ կարող է անել: Հայաստանն էլ ինչ-որ բաների հետևում թող չթաքնվի (նկատի ունի՝ պատրվակներ չբերի)՝ ասելով. «Սփյուռքը մեր վրա ճնշումներ է գործադրում, երկրի ներսում ծայրահեղականներ կան»:

Թուրք նախարարի դիտարկմամբ՝ իրականում հայկական սփյուռքի փոքրամասնությունն է ընդդիմանում հարաբերությունները կարգավորմանը։ «Եկե՛ք Հարավային Կովկասը համագործակցության և խաղաղության տարածաշրջան դարձնենք: Թող բոլորը շահեն, ամենաշատն էլ Հայաստանը թող շահի»,- կոչով եզրափակել է իր ասելիքը Չավուշօղլուն։
Թուրքական շանտաժը կրկին շարունակվում է ողջ ուժով...

«Զանգեզուրի միջանցք» ու Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագիր»՝ սա Անկարայի պահանջն է, ավելի ճիշտ՝ նախապայմանը: Մինչդեռ Փաշինյանի իշխանությունն անվերջ կրկնում է, թե առանց հայ-թուրքական պրոցեսը պետք է առանց նախապայմանների ընթանա:

Սակայն Անկարան ոչ միայն արհամարհում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումն, այլև հստակ ներկայացնում է պայմաններ, թե որ դեպքում կարող են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել:

Այսինքն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կախված է նրանից, թե երբ կլուծվեն Հայաստան-Ադրբեջան խնդիրները: Ընդ որում՝ այդ խնդիրները պետք է լուծվեն՝ Բաքվի պատկերացումների ու պահանջների շրջանակներում:

Սա է Անկարայի ուղերձը՝ Հայաստանին ու աշխարհին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1933 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am