Դառը ճշմարտության դասերը

Հուլիսի 26-ին հայտի դարձավ, որ Պետրո Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ վերջին մեկուկես տարիների ընթացքում զրկվում է քաղաքացիությունից` այս անգամ արդեն ուկրաինականից: Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` տեղեկացնելով, որ նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Սաակաշվիլիին ուկրաինական քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը: Միգրացիոն ծառայության պնդմամբ՝ նման քայլի պատճառը Սաակաշվիլիի կողմից քաղաքացիություն ստանալու ընթացքում կեղծ տվյալների տրամադրումն էր: Պարզվում է՝ միգրացիոն ծառայության հարցաթերթիկներում Սաակաշվիլին չէր նշել, որ Վրաստանում իր նկատմամբ քրեական գործ է հարուցված: Այս պահին Սաակաշվիլին գտնվում է ԱՄՆ-ում: Ուկրաինա վերադառնալու պարագայում նա կձերբակալվի և կարտահանձնվի Վրաստանի իշխանություններին, ինչը և պահանջում է պաշտոնական Թբիլիսին արդեն շուրջ չորս տարի շարունակ: Ինքը Վրաստանի նախկին նախագահը, սակայն, պնդում է, որ պաշտոնական Կիևի այս որոշման հետ չի համակերպվելու և շարունակելու է պայքարել: «Ես ինձ շարքային ուկրաինացի եմ համարում: Ինձ հետ այսօր վարվում են այնպես, ինչպես դատախազներն ու բյուրոկրատները վարվում են շարքային ուկրաինացիների հետ` նրանք թքած ունեն մեր իրավունքների վրա: Ես արդեն 13 տարի է ինչ բնակվում եմ Ուկրաինայում, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես միայն մեկ գաղափարական քաղաքացիություն ունեմ` ուկրաինականը: Նրանց չի հաջողվի զրկել ինձ այդ քաղաքացիությունից», ասում է Սաակաշվիլին ուկրաինական իշխանությունների կայացրած որոշման հրապարակումից մի քանի ժամ անց տեսագրված ուղերձում: «Ինձ համար քաղաքացիությունը դատարկ խոսք չէ: Ուկրաինական անձնագիր ստանալով` ես ամեն օր ջանքեր էիր գործադրում, որպեսզի Ուկրաինան հաղթի և վերածվի նորմալ եվրոպական պետության: Իմ սիրտն Ուկրաինայում է` անկախ Ձեր ցանկացած ստորագրությունից», - դիմելով Պորոշենկոյին՝ ասաց Սաակաշվիլին: Ուկրաինայի նախագահի աշխատակազմը պաշտոնապես անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահի շուրջ ստեղծված կացությանը` կրկնել է այն պնդումները, որոնք հնչեցրել էր միգրացիոն ծառայությունը: «Քաղաքացիություն ստանալու ընթացքում Սաակաշվիլին կեղծ տեղեկություններ է տրամադրել պատկան մարմիններին»: Հետաքրքրականն այն է, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն զրկելու մասին որոշումը կայացվեց Պորոշենկոյի թբիլիսյան այցից հաշվված օրեր անց: Այդ օրերին հակասական տեղեկություններ էին շրջանառվում, թե արդյոք Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելու հարցը քննարկվել է Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում: Միխեիլ Սաակաշվիլիի թբիլիսյան կողմնակիցները, սակայն, համոզված են` նախկին նախագահի դեմ ձեռնարկված այս քայլերը ձեռնտու են թե՛ Վրաստանի ներկայիս իշխանություններին և թե՛ պաշտոնական Կիևին: Այս մասին հայտարարում էր Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն: «Տեղի ունեցածը քաղաքական հակառակորդի չեզոքացման տիպիկ օրինակ է: Դա հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին, և ես չեմ բացառում, որ գործը հասնի Ստրասբուրգի դատարան: Ցավալի է, որ այս ամենն արվում է նման տգեղ ձևով», - ասում էր Գոցիրիձեն: Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում են, թե Ուկրաինայի իշխանությունների գործողություններում որևէ քաղաքական ենթատեքստ չկա, քանի որ Սաակաշվիլիի քաղաքական կշիռն այսօր խիստ աննշան է: «Կարող եմ միայն ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին սնանկ քաղաքական գործիչ է և շատ ցածր ժողովրդականություն է վայելում թե՛ Վրաստանում և թե՛ Ուկրաինայում: Այն, ինչ տեղի ունեցավ, շատ տրամաբանական էր: Քաղաքական հետապնդման որևէ նշույլ ես այս ողջ պատմության մեջ չեմ տեսնում», ասել է Վրաստանի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆո Կիլաձեն: Իր հերթին, Սաակաշվիլին պատմեց Պորոշենկոյի առաջարկների և սպառնալիքների մասին: Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսուղերձում նա պատմում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ վերջին անգամ հանդիպել է անցած մայիսին Մալթայում կայացած ԵԺԿ-ի համագումարի շրջանակներում: «Խոսակցությունը շարունակվել է երկու ժամ․ հնչեցին սպառնալիքներ, նախագահին չքննադատելու, քաղաքական գործունեությունը և ակտիվությունը դադարեցնելու կոչեր, և խոստում, որ դրանք կատարելու դեպքում երկու տարի անց խորհրդարանում խմբակցություն կունենայի ու մեջբերում եմ՝ «անկյուն ուկրաինական քաղաքական կյանքում»: Բոլոր սպառնալիքներին ես արձագանքում էի ժպիտով և հրաժարվեցի կատարել այդ պահանջները», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին: Ավելին, նա հայտարարում է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա և շարունակել պայքարը հանուն բարեփոխումների: Ուկրաինայի իշխանությունները` Սաակաշվիլիի հետ տեղի ունեցածով, ցույց տվեցին, որ այն պայքարը, որի համար դուրս էր եկել ժողովուրդը` մնացել է հեռու անցյալում, իսկ ուկրաինական իշխանությունների պատկերացրած «արևմտյան արժեքների» Ուկրաինա չկա: Հենց այդպիսի Ուկրաինա էր ցանկանում տեսնել Սաակաշվիլին, ինչն, ակնհայտորեն դուր չէր գալիս ուկրաինական իշխանություններին: Սաակաշվիլին դարձել է հետխորհրդային տարածքի այն, թերևս, միակ առաջնորդը, որը իրապես արևմտյան արժեքների կրող է: Սաակաշվիլին դարձել է յուրօրինակ լակմուսի թուղթ` ընդդեմ ռուսական ազդեցության պայքարում ունեցած իրական պատկերացումների առումով: Սաակաշվիլիի ստեղծած Վրաստանն էլ, թերևս, հետխորհրդային տարածքի այն վառ օրինակն էր, որի դեմ դեռ մինչ այսօր ողջ ուժով պայքարում է Մոսկվան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am