«Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ Մոսկվա-Անկարա բանակցություններում. Թուրքական գաղտնազերծում

Թուրքիայից չեն դադարում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումները։ Ու բանը հասել է նրան, որ թուրք պաշտոնյաները խոսում են «միջանցքի» մասին՝ անգամ հարկ չհամարելով հիշատակել Հայաստանի դիրքորոշումը։

Ինչպես ԱՊԱ-ին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության առևտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայը, նախատեսվում է ընդլայնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև «Արտոնյալ առևտրային համաձայնագրի» շրջանակը։

Թուրագայը նշել է, որ նպատակ է դրվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնել. «Այս պահին մեր ապրանքաշրջանառությունը մոտ 5 միլիարդ դոլար է կազմում։ 2021 թ. մեր ներմուծումը կազմել է 2.3 մլրդ դոլար, իսկ արտահանումը` 2.7 մլրդ դոլար։ Մենք աշխատում ենք ապրանքաշրջանառության այս ծավալն ավելացնելու ուղղությամբ»։

Նրա խոսքով՝ առևտրային հարաբերությունների ընդլայնման համար կարևորագույն հարցերին մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է»։ «Այդ միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու տեսանկյունից՝ առևտրի ծավալներն ավելացնելու համար։

Այնուհետև թուրք պաշտոնյան անկեղծել է՝ տեղեկացնելով. «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում»:

Կարելի է եզրակացնել, որ փաստորեն, Թուրքիան ու Ռուսաստանը ինչ-որ գաղտնի բանակցություններ են վարում՝ առանց Հայաստանի իշխանությունների որոշում ունենալու։

Ավելին, «միջանցքի» բացումը նշվում է որպես՝ մեզ առավելություն Ադրբեջանի համար, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու առումով՝ կավելացնի առևտրի ծավալները ու ավետում են, թե ակնկալում են, որ «միջանցքը» կբացվի «շատ մոտ ապագայում»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, Փաշինյանը ընդգծել էր, որ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջևան: Հենց այսօր», ասել էր Փաշինյանը:

Հիմա ինչ է ստացվում, թուրքերը ռուսների հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ բանակցություններ են վարում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ու հարկ էլ չեն համարում Հայաստանի դիրքորոշման հետ հաշվի նստե՞լ...

«Զանգեզուրի միջանցքի» նպատակն է Իրանի թուլացումն է, նաև՝ Ռուսաստանի: Հասկանալով թուրքական գործոնի ու ազդեցության մեծացման վտանգը, ըստ ամենայնի, Մոսկվան Անկարային հասկացնել է տվել, որ առանց ռուսական գործոնի հետ հաշվի նստելու հնարավոր չի լինի «միջանցքի» գործարկումը:

Ու հիմա ռուս-թուրքական բանակցությունները, փաստորեն, հասել են հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման կետին, հաշվի առնելով թուրք պաշտոնյայի խոստովանությանը:

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք լրահոսին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

դիտվել է 3252 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am