Ո՞վ է հիմա հիշում, որ «Սուրմալուի» դեպքից մեկ օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղին զրո կարգավիճակ է տալու, ղարաբաղցիներն էլ զրո են լինելու Ադրբեջանում

Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։ Չես հասցնում մի աղետի տակից դուրս գալ ու պատասխանատուների հետևից ընկնել, երբ մյուս աղետն է գալիս ու լրատվական հոսքերից անհետացնում նախորդ աղետը։

Ամենազզվելին այն է, որ սրանք ամեն մի աղետի հետ շրջանառության մեջ են դնում գերլավատեսական կեղծ լուր։ Անպաշտպան ականջները հաճույքով ընդունում են կեղծիքը՝ սոցիալական ցանցերում հաղթանակներ տանելով կամ երջանկանալով։
2020–ի սեպտեմբերի 27–ին թշնամին հարձակվեց՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական կոպտագույն սխալներից։

Թշնամին գրոհում էր Ջաբրայիլի ուղղությամբ ու առաջ գալիս։ Իշխանություններն այդ ընթացքում «Հաղթելու ենք»–ի ներքո «ազատագրում» էին Շահումյանն ու Գետաշենը։
Ջաբրայիլը հանձնվեց։ Ստի ու կեղծիքի խոսնակը սկսեց հանրությանը զբաղեցնել, որ թեժ մարտեր են Ջաբրայիլում ու դեռ շարունակվում է Գետաշենի ու Շահումյանի «ազատագրումը»։

Հետո եղավ Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։ Հետո ընկավ Հադրութը։ Ջաբրայիլն արդեն մոռացվել էր։
Հետո ասացին, որ Շուշին է վտանգված։ Հադրութը տեղեկատվական հոսքերից դուրս մնաց։

Շուշին 4 օր արդեն հանձնված էր, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ի առավոտյան գրում էր, որ Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։ Նույն օրվա գիշերը ստորագրվեց կապիտուլյացիան։ Տեղեկատվական աղբ ուտող զանգվածին կերակրում էին, որ նա ոչ թե կապիտուլացվել է, այլ «կյանքեր է փրկել»։

Պատկերացնո՞ւմ եք, գլխավոր գլխակերը հանդես է գալիս որպես «կյանքեր փրկող»․ լկտիությունը չափ ու սահման չունի։

Թշնամին մտավ Հայաստանի տարածք ու մինչև հիմա մնացել է այստեղ։ Բայց դրան այնքան աղետներ են հաջորդել, որ արդեն սովորական է դարձել ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում։ Մանավանդ որ հայ զինվորներին «քացով լարելու» կադրերը հատուկ տարածվեց համացանցում, որպեսզի համընդհանուր վախի ու հուսահատությա մթնոլորտում ավելի հեշտ իրագործվի «Ինչ ուզում են տանք պրծնենք, միայն թե կռիվ չլինի ու խաղաղ ապրենք» հրեշավոր ծրագիրը։

Նոյեմբերի 9–ի հայտարարության տեքստից շեղվող ժամկետում ադրբեջանցիները Լաչինի միջանցքի աշխարհագրություն են փոխում։ Հանձնվում է Աղավնոն։ Ու այս ամենի ֆոնին տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը։ Աղավնոն դուրս է մնում լրահոսից։ Հայը սեփական տունն է այրում Աղավնոյում, Արցախի իշխանությունը կազմակերպում է հայերի բռնի տեղահանումը։ Աղավնոյի այրվող տան կրակը մի կերպ է տեղ զբաղեցնում «Սուրմալուի» կրակի արանքում։ Աղետները մրցում են միմյանց հետ տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնելու համար։

Սարսափով եմ սպասում «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Հատկապես երբ սրանք հայտարարում են, որ միջանցքային տրամաբանություն չի լինելու։ Ինչ ասել են, հակառակն է եղել․․․

Հ․Գ․։ Ո՞վ է հիմա հիշում, որ «Սուրմալուի» դեպքից մեկ օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղին զրո կարգավիճակ է տալու, ղարաբաղցիներն էլ զրո են լինելու Ադրբեջանում, իսկ պաշտոնական Երևանը ծպտուն անգամ չէր հանել։ Ալիևն արձագանքել էր Նիկոլի՝ Ղարաբաղի կարգավիճակն իջեցնելու համաձայնությանը։ Նիկոլի լռությունը համաձայնության նշան դարձավ։

Ո՞վ է հիշում, որ իշխանությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցով ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ։ Բա որ լեգիտիմ չէ, ապա ինչու՞ են Աղավնոյում տուն այրում։

Ո՞վ է հիշում, որ Փաշինյան Նիկոլը 2021–ի ամռանը գերիներին առաջարկում էր «ընդամենը» 1–2 ամիս դիմանալ Բաքվի բանտերում՝ «հանուն հայրենիքի»։ Արդեն տարուց ավել է անցել։

Ո՞վ է հիշում, որ գազը, հոսանքը, ջուրը պետք է չթանկանային։
Ո՞վ է հիում, որ իշանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեին, մականունավոր օլիգարխները պետք է պատգամավոր չլինեին, թալան չպետք է լիներ, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը կադրային հարցերում չպետք է լիներ։
Ո՞վ է հիշում ․․․

ՀՀ ԱԺ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 703 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am