Հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով վարկեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախարարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և պաշտոնատար  այլ անձինք: Նախարարը մասնավորապես այցելել է Ապագա, Երասխահուն, Արևիկ, Մրգաշատ համայնքներ, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող խնդիրները: Ապագա համայնքում գյուղացիները նախարարին պոմպի տեղադրման, վերամշակողների հետ խաղողի մթերման պայմանագրերի կնքման հարցեր են ներկայացրել: Նախարարի խոսքով` արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել վերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիրը, որից օգտվելու համար վերամշակողներին պայման է առաջադրվել` գյուղացիական տնտեսությունների հետ աշխատել բացառապես պայմանագրերի միջոցով: Ծրագրի հաստատումից հետո ֆերմերների հետ կկնքվի եռակողմ պայմանագիր, որը հնարավորություն կտա կարգավորել մթերումների գործընթացը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն էլ խոստացել է` Ապագայում  նոր պոմպ կտեղադրեն, եթե գյուղապետը երաշխավորի, որ   ոռոգման պատճառով անմշակ մնացած հողերը կմշակվեն: Երասխահուն, Արևիկ,  Մրգաշատ համայնքներում գյուղացիներին հուզող գլխավոր հարցը դարձյալ ոռոգումն է: Երասխահունի գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով` համայնքում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր տարածքը 755 հեկտար է, որից 250 հեկտարը չի ոռոգվում: Արևիկում գյուղատնտեսական նշանակության հողերից մոտ 150-170 հեկտարն է անմշակ  մնում, իսկ 300-320 հեկտարի ոռոգումն իրականացվում է թերի: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը խոստացել է հնարավորինս կարճ ժամկետում լուծել նաև Մրգաշատում պոմպի տեղադրման հարցը, ինչը ոռոգելի կդարձնի շուրջ 120 հեկտար տարածք: Գյուղացիների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանը խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման` տեղեկացնելով, որ այդ նպատակով նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել: Այս համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային և հողային ռեսուրսները, շուրջ  40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել շուրջ 40%  բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները: Ծրագրի շրջանակում հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր: «Կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է, դա է ապագան»,-վստահ է նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: Նրա կարծիքով` Գյուղատնտեսության նախարարության առաջարկած պայմաններն իդեալական են, որպեսզի գյուղացին անցնի ոռոգման այդ համակարգին: Արսեն Հարությունյանի խոսքով` այս տարի ջրամբարներում քիչ քանակությամբ ջուր է կուտակվել, և որպեսզի բոլոր համայնքներին անխափան ջրով կարողանան ապահովել, անցել են խնայողական ռեժիմի: Նա տեղեկացրել է նաև, որ ծրագրով Արմավիրի մարզում նախատեսված է եղել շահագործել 60 պոմպ, սակայն իրենք միացրել են ևս 90 հավելյալ պոմպ` ոռոգումն ապահովելու համար: «Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ լուծել, կան հարցեր, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ մենք դեպի առաջ ենք նայում, որպեսզի երկարաժամկետ առումով համակարգված ծրագրեր ներկայացնենք: Ջրային տնտեսության կոմիտեն, իհարկե, ունի ծրագրեր ոռոգման հարցերը բարելավելու նպատակով, սակայն ջուրը տարեցտարի պակասում է, և առանց կաթիլային համակարգի և նոր տեխնոլոգիաների մենք չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի  վարկերի ծրագրերը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Իգնատի Առաքելյանը: Նախարարը հավելել է, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի  խորհրդատուները նույնպես կայցելեն տարբեր համայնքներ և առավել մանրամասն կներկայացնեն կաթիլային համակարգի առավելությունները, հնարավոր է, որ առանձին համայնքներում ցուցադրական համակարգեր տեղադրվեն, որպեսզի գյուղացին անձամբ տեսնի դրանց արդյունավետությունը: Անդրադառնալով այս տարվա կարկտահարության դեպքերին` նախարարը նշել է, որ աջակցություն կտրամադրվի 80 տոկոս և ավել վնաս կրած գյուղացիական տնտեսություններին: Աջակցությունը ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այն համայնքներում, որտեղ կարկուտը և ցրտահարությունը վնաս չի հասցրել, լավ բերք է սպասվում: Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը: Նախարարը մասնավորապես խոսել է վերամշակող ընկերություններին մթերումների դիմաց մատչելի վարկերի տրամադրման, կաթիլային ոռոգման համակարգի, հակակարկտային ցանցերի, հրթիռային համակարգի, ինտենսիվ այգիների ներդրման նախաձեռնությունների մասին: Նախարարը կարևորել է նաև այս տարի մեկնարկած գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որի շրջանակում Արմավիրի մարզից արդեն 6 շահառուի տրամադրվել է նոր գյուղտեխնիկա: Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնում,  ծանոթացել աշխատանքային պայմաններին,  զրուցել աշխատակիցների հետ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am