Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հերթական անգամ քննադատել է Արևմուտքին Ուկրաինայի դեմ պատերազմը երկարաձգելու մեջ: Ելույթ ունենալով Մոսկվայի անվտանգության միջազգային համաժողովում` Վլադիմիր Պուտինը շրջանցել է փաստը, որ կես տարի առաջ հենց իր բանակն է հարձակվել հարևան երկրի վրա:

Փոխարենը նա պնդել է, թե Միացյալ Նահանգներն է ձգձգում այս հակամարտությունը:
«Նրանց հակամարտություններ են պետք՝ իրենց գերիշխանությունը պահպանելու համար։ Ուկրաինայի ժողովուրդը նրանց համար թնդանոթի միս է՝ իրենց «հակառուսական» նախագիծն իրականացնելու համար։ Դրա համար նրանք աչքերը փակեցին նեոնացիստական գաղափարախոսության տարածման, Դոնբասի բնակիչների ջարդերի վրա, մատակարարեցին և շարունակում են մատակարարել Կիևի ռեժիմի սպառազինություն, այդ թվում` ծանր», - ըստ «Ազատության» հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Մոսկվան պաշտոնապես Կիևին մեղադրել է սաբոտաժի մեջ

Ռազմական գործողությունները դադարեցնելու որևէ ակնարկ Պուտինը չի արել: Պատերազմի դադարեցման որևէ նշան չկա նաև մարտի դաշտում. օրերս ևս ռուսական կողմը ռմբակոծել է ուկրաինական բնակավայրերը, այդ թվում` Խարկով քաղաքը։
Միաժամանակ, պայթյուններ են որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում: Արդեն երկրորդ անգամ թիրախում են եղել ռուսական ռազմապահեստները: Եվ եթե օրեր առաջ Մոսկվան հայտարարել էր, թե կատարվածը զուտ անզգուշության հետևանք է, ապա այսօր արդեն պաշտոնապես Կիևին է մեղադրել` սաբոտաժի մեջ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրակայաններ, երկաթուղային գծեր, բնակելի շենքեր։

Պաշտոնապես չի նշվում` ինչպես են ուկրաինացիները թափանցել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք. ռուսական պետական լրատվամիջոցները, սակայն, ենթադրում են, թե հարվածը հասցվել է անօդաչուների օգնությամբ:

Բարդ է մնում իրավիճակը նաև Եվրոպայի ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանում: Ուկրաինան և ևս 42 պետություն Ռուսաստանից պահանջում են դուրս հանել զորքերը ատոմակայանի տարածքից, ՄԱԿ-ն առաջարկել է ապառազմականացված գոտի ստեղծել կայանի շուրջ: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, թե ռուս զինվորականները այնտեղ են ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար: Մոսկվան նաև առաջարկում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին այցելել, միաժամանակ ընդգծում, որ տեսուչները իրենց իսկ անվտանգության համար պետք է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքով գնան ատոմակայան։

Մինչ այդ միջուկային կայանը կրկին հրթիռակոծվել է, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: Ռուսականի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հայտնում է, որ երկուշաբթի ուկրաինացի զինվորականները մոտ 25 ծանր հրետանային հարված են հասցրել Էներգոդարի և ԱԷԿ-ի ուղղությամբ։ «Մարգանեց բնակավայրից ռմբակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը, ինչի արդյունքում վնասվել է ատոմակայանը սնուցող էլեկտրական ցանցը», - հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Մոսկվան պնդում է՝ ռուսական կողմը չի պատրաստվում միջուկային կամ քիմիական զենք կիրառել Ուկրաինայում

Պաշտոնական Մոսկվան նաև հայտարարում է, թե հակառակ տարածվող պնդումներին` ռուսական կողմը չի պատրաստվում միջուկային կամ քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր կատարյալ սուտ է որակել այս մասին հաղորդումներն ու պնդել, թե ռազմական տեսանկյունից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։

«Ռուսական միջուկային զենքի հիմնական նպատակը միջուկային հարձակումը զսպելն է։ Նման զենքի օգտագործումը սահմանափակվում է արտասովոր հանգամանքներով», - ասել է Շոյգուն։ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման մեկնարկից հետո Մոսկվայի, Կիևի և երրորդ երկրների ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են միջուկային հակամարտության վտանգի մասին։

ՄԱԿ-ը, օրերս, նոր տվյալներ է հրապարակել փետրվարից սկսված պատերազմի կորուստների մասին: Ըստ այդմ, մինչ օրս արդեն Ուկրաինայում զոհվել է առնվազն 5500 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, Միջազգային փորձագետներն ընդգծում են, որ դրանք միայն փաստագրված մահերն են։ Իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք լրահոսին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

 

դիտվել է 2517 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am