«Էս ո՞ր թիվն է, որ Ռուզանը զուսպ տաներ ծեծերն ու նվաստացումները, բայց մտնող-հելնողի մոտ երջանիկ ընտանիք խաղար»

Արմավիրի մարզպետի խորհրդականի՝ 52-ամյա Մանուկ Սիմոնյանի ահասարսուռ սպանության լուրը շոկի մեջ է գցել սարդարապատցիներին։ «Ումից ասես կսպասեինք։ Մանուկը էնքան առաքինի, շնորհքով, հարգանքով մարդ էր, եւ կնոջից էլ, ով, համենայնդեպս, գյուղացիներիս աչքին միշտ հանգիստ, սուսիկ-փուսիկ հարս է երեւացել, երբեք էդ տեսակ դաժանություն չէինք սպասի։ Բա տղան… Տղան ո՞նց կարար նման քայլի գնալ… Աշխարհի վերջն է, բալա ջան»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանի համագյուղացիներից մեկը: Սպանվածի հարազատները եւս պատճառների մասին շատ բան ասել չեն կարող կամ չեն ցանկանում։ Սակայն Մանուկի հորեղբոր որդին՝ Սամվելը, ով գյուղի անասնաբույժն է, այս հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց, այն սառնասրտության, որ կինն ու որդին դրսեւորում էին, երբ դեռ Մանուկն անհայտ կորած էր համարվում. – էս պատմելու, ասելու բան չի, որ եկավ մեր գլխին։ Մանուկենց ընտանիքը միշտ բոլորիս համար օրինակ է ծառայել։ Հանգիստ, գլուխը կախ աղջիկ էր՝ ամուսնուն ու ընտանիքին նվիրված։ Ես հաճախ էի լինում իրենց տանը, մշտապես ժպիտը դեմքին դիմավորում էր ամուսնուն, ասում-խոսում էին։ Լավ, որ Մանուկը ծեծում, էր, կամ վիճաբանում էին, ինչի՞ մի օր էդ հարսը չբողոքեց, ինչի՞ մի օր մի կապտուկ չտեսանք վրան, որ էսօր ասում է՝ պարբերաբար ծեծել է, բռնացել է իր կամքին։ Կամ՝ էս ո՞ր թիվն է, որ Ռուզանը զուսպ տաներ ծեծերն ու նվաստացումները, բայց մտնող-հելնողի մոտ երջանիկ ընտանիք խաղար։ Ես, որ էդքան կապված էի իրենց ընտանիքի հետ, բացի ջան-ջիգյարից ուրիշ ոչինչ չեմ լսել իրենց տանը։ Լավ, մեզ չէր ասում, թող եղբայրներին զանգեր ու ասեր, եթե նման բան կար, ոչ թե թուրքի նման հաշվեհարդար տեսներ Մանուկից։ – Ի՞նչ գիտեք դեպքի օրվա մասին։ – Ոչինչ համարյա։ Մոր ու տղայի կազմած սցենարը էնքան սահուն էր, որ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ նման դաժանության հեղինակը հենց Ռուզանն է ու տղան։ Շաբաթ օրը Մանուկի ընկերներից մեկը գնացել է իրենց տուն, կինը ասել է, որ ամուսինը դուրս է եկել անծանոթ մարդու մեքենայով եւ տուն չի վերադարձել։ Մանուկի ընկերը զանգեց ինձ, գնացի իրենց տուն, տեսնեմ մեր ու տղա հանգիստ նստած են։ Ինձ նույնպես ասաց այն, ինչ ասել էր ընկերոջը։ Առանց որեւէ էմոցիաների, շփոթմունքի խնդրեց գտնեմ ամուսնուն, անգամ ինքն էր դիմել իրավապահներին։ Բա՞, տղան։ Տղան մի ծպտուն անգամ չհանեց, քարացած, իբրեւ անհանգստացած, նստած էր։ Այնինչ՝ Ռուզանն արդեն սպանել էր Մանուկին, բայց սառնասրտորեն անհանգստացած կնոջ դեր էր ընդունել։ Թե ոնց են իմացել, որ կինն ու տղան են այդ ամենի հեղինակը, քննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն ասում։ Ձերբակալման պահին էլ ներկա չեմ եղել, բայց ասում են, որ ոնց որ սառնասրտորեն անհանգստացած կնոջ դեր է խաղացել, այդպես էլ խոստովանել է, որ ինքն է սպանել Մանուկին, իսկ տղան օգնել է դիակը թաքցնել։ Ամենացավալին ու անտանելին գիտեք որն է, որ այդ նույն տղայի համար Մանուկը ոչինչ չէր խնայում։ Տղան Մանուկի հպարտությունն էր, եղբորս ամեն երկրորդ բառը տղան էր. «Ասում էր, տղես, իմ թագավոր տղով հլը ուր եք, որ գլուխ գովամ», բայց էսօր էդ նույն տղան իրեն բառիս բուն իմաստով փոսը գցեց…. Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am