Ապրիլյան քառօրյա պատերազմում ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին ուղարկել բանակ

Ապրիլյան քառօրյա պատերազմում 18 անհետ կորած զինվորների թվում եղած Գրիգոր Հարությունյանի մայրը հրաժարվում է երկրորդ որդուն, ով նաև կնոջ միակ խնամատարն է, ուղարկել բանակ: Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց որդեկորույս մայրը` Անահիտ Հարությունյանը, մինչև կրտսեր որդուն` Սերյոժա Հարությունյանին բանակ զորակոչելը, դիմել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ` որդուն ծառայությունից ազատելու խնդրանքով: «Զինկոմիսարիատից ինձ կանչեցին, պահանջեցին որոշ փաստաթղթեր այն մասին, որ վերջին տասը տարիների ընթացքում իմ խնամատարները եղել են երկու որդիներս` Գրիգորը և Սերյոժան, իսկ Գրիգորի մահից հետո իմ խնամքով զբաղվում է միայն Սերյոժան: Նաև փաստաթղթեր եմ ներկայացրել առաջին ամուսնուցս ունեցած երկու երեխաներիս` Հասմիկի և Արամի, ինձանից հեռու ապրելու մասին»,- ասաց Ա. Հարությունյանը` շեշտելով, որ ինքն առողջական խնդիրներ ունի արյան բարձր ճնշման հետ կապված: Որդեկորույս մայրն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` նոտարի և ԺԷԿ-ի կողմից հաստատված և կնքված ներկայացրել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ, որտեղից էլ դրանք ուղարկվել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ: Ա. Հարությունյանի փոխանցմամբ` վերոնշյալ փաստաթղթերը ՀՀ ԶՈւ ԳՇ ուղարկվել է սույն թվականի մարտի 27-ին, իսկ չորս օր անց` մարտի 31-ին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը զեկուցագիր է ուղարկել` պարզաբանելով, որ օրենքի սահմաններում Սերյոժա Հարությունյանը չի կարող ազատվել ծառայությունից, սակայն հնարավոր է նույն փաստաթղթերի հիման վրա տարկետում ձևակերպել: «Մեր զինկոմիսարիատը բոլոր փաստաթղթերը ներկայացրեց Երևանի քաղաքապետարան, որը չմերժեց, և ինձ բոլորը վստահեցրեցին, որ տարկետում է լինելու: Որոշ ժամանակ անց զանգահարեցի զինկոմիսարիատ, հարցրեցի, թե Սերյոժայի փաստաթղթերից պատասխան կա, պարոն Մամիկոնյանն ինձ ասաց, որ հանգիստ լինեմ և սպասեմ, մինչև հուլիսյան զորակոչն ավարտվի, որից հետո պատասխանը կգա»,- նշեց Ա. Հարությունյանը` ընդգծելով, որ այսօր` հուլիսի 31-ին, բոլորովին անսպասելի կերպով զինկոմիսարիատից զանգահարել են իրեն և տեղեկացրել, որ ՀՀ Պաշտպանության նախարարը չի հաստատել Սերյոժա Հարությունյանին տարկետում տալու դիմումը, հետևաբար վերջինիս զորակոչելու են Արարատի զորամաս: Նախապես ծանուցում չստանալով պատճառով անակնկալի եկած կինը հենց այսօր գնացել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ և դիմում է գրել` հրաժարվելով որդուն ուղարկել բանակ: Ա. Հարությունյանի համոզմամբ` իր որդին որպես հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի եղբայր, պետք է ազատվի ծառայությունից: «Պաշտպանության նախարարը պետք է ընդառաջ գնա և որդուս ազատի ծառայությունից` հաշվի առնելով այն, որ նա միակողմանի ծնողազուրկ է, ապրում ենք սոցիալապես անապահով պայմաններում, ապրիլյան քառօրյայում խոշտանգված զինվորի եղբայր է և հիվանդ մոր միակ խնամատարը. Միայն դիակիս վրայով Սերյոժայիս կտանեն բանակ»,- եզրափակեց հուսահատված մայրը` ՀՀ ՊՆ նախարարին հիշեցնելով ժամանակին հրապարակայնորեն արված հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ՊՆ-ը մշտապես գտնվելու է զոհված զինծառայողների ընտանիքների կողքին: Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» Զինապարտության մասին օրենքով տվող արտոնությունը՝ այստեղ 326d227ebd

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am