«Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի

Հայաստանում խոշոր սեփականության լեգիտիմության հարցը ցավոտ է եղել անկախության առաջին տարիներից սկսած։ Սեփականության լեգիտիմության բացակայությունն ավտոմատ կասկածի տակ էր դնում իշխանության լեգիտիմությունը, քանզի ՀՆԱ–ի անարդարացի բաշխումը և սոցիալական բևեռացվածությունը չեն կարող ապահովել լեգիտիմ իշխանություն՝ անկախ ընտրությունների ֆորմալ ընթացքից։

Խոշոր սեփականության ոչ լեգիտիմ լինելն է, որ քաղաքական պայքարը դարձնում է կենաց–մահու կռիվ՝ «հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը պարտվում է մինչև վերջ» թեմայով։ 2018–ին տեղի ունեցածը խոշոր սեփականության լեգիտիմությանն էր վերաբերում։ Կար երկու ճանապարհ՝

1․ գնալ խոստացված «սիրո և համերաշխության» տարբերակով, ինչը նշանակելու էր սեփականության լեգիտիմության հարցի կարգավորում՝ հանրային տարբեր շերտերի հաշտեցման, խոշոր սեփականատերերի սոցիալական պատասխանատվության հաստատման, սոցիալական վերելակի ամբողջական գործարկման տարբերակով,

2. գնալ սեփականության վերաբաշխման, «հեղափոխական» օլիգարխիայի ձևավորման ու նեոբոլշևիկյան տարբերակով։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընտրեց 2–րդ տարբերակը։ Այսինքն՝ գնացին ոչ թե, ինչպես Աճեմօղլուն է ձևակերպել, ժողովրդավարական միջանցքում հայտնվելու, այլ գիշատիչ Լևոթան կառուցելու ճանապարհով։ Իրենք չլուծեցին սեփականության լեգիտիմության հարցը, խորացրեցին հանրային բևեռացվածությունը և ձևավորում են շատ ավելի կեղտոտ համակարգ, քան կար նախկինում։ Ստացվեց, որ պայքարը ոչ թե թալան թույլ չտալու, այլ թալանի համակարգը վերասեփականաշնորհելու և պետբյուջեի, նախկին մականունավոր թալանչիների հետ գործարքների գնալու կամ նրանց հետապնդումների ենթարկելու միջոցով կապիտալի նախնական կուտակում իրականացնելու համար էր։

«Պողոսներին» հասան միայն ֆեյսբուքյան լայվերն ու պոպուլիստական խոստումները։ Ինչպես նաև՝ հոսանքի, ջրի, գազի, լայն սպառման ապրանքների թանկացումները, բանկային թալանը։ Եթե սրան գումարում ենք Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցած և ունեցող զարգացումներն ու նիկոլենց «խաղաղասիրական» (իմա՝ պատերազմաբեր, նոր ցեղասպանություն կամ տեղահանություն բերող) քաղաքականությունը, ապա ստանում ենք թրքաբոլշևիկյան իշխանություն։

Հայաստանի իրական օրակարգը մեր երկրի անվտանգությունն ապահովելն ու ներքին կյանքում սեփականության լեգիտիմության հարցը լուծելն է՝ հանրային իրական երկխոսության ու համերաշխության ապահովման միջոցով։ Այլ իշխանությունների պարագայում, բնականաբար։ Օրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակագին դեմ են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am