Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը

Սովորաբար Փաշինյանի և Ալիևի հանդիպումները անցկացվում էին հասկանալի և տրամաբանական օրակարգերով: Այդպես եղավ, երբ կնքվեց 2020 թվականի նույեմբերի 9-ի համաձայնագիրը, որին հետևեց 2021 թվականի հունվարի 11-ի հանդիպումն ու այնտեղ ընդունված համատեղ հայտարարությունը:

Դրանից հետո Փաշինյանն ու Ալիևը մի անգամ չէ որ հանդիպել էին Կրեմլում Պուտինի հետ: Եվ բոլոր այդ հանդիպումները տրամաբանական բացատրություն էին ունենում:

Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը նույնիսկ այս հարցում իր կնիքը դրեց:

Ալիևին ու Փաշինյանին սկսեցին հանդիպել ոչ միայն Մոսկվայում, այլև Բրյուսելում:

Ընդ որում ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ զուգահեռ հանդիպումների շարքը նոր մրցակցության հիմք դրվեց Մոսկվայի և Բրյուսելի միջև:

Սակայն այդ մրցակցությունը առավելապես իր շահերի համար կարողացավ օգտագործել Ալիևը: Մինչդեռ Փաշինյանն իր անփորձությամբ կարող է ավելի ծանր վիճակի մեջ դնել հայկական կողմին: Բանն այն է, որ թե ռուսները, և թե Արևմուտքը Արցախի հարցում փորձում են այդ խնդրի հետ կապ չունեցող իրենց օրակարգն առաջ քաշել: Օրինակ, Արևմուտքի գլխավոր խնդիրն է դարձել ռուսական զորքի դուրս բերումը Արցախից, որի պատճառով էլ նրանք պնդում են, որ հենց այս պահին է կարևոր քննարկել Արցախի կարգավիճակի հարցը. եթե տեսականորեն լուծվի կարգավիճակի հարցը, ապա ռուսական զորքերի մնալու իմաստը տարածաշրջանում կվերանա: Պարզ է, որ այս պահին մեզ շահավետ չէ քննարկել այդ խնդիրը, քանի որ մենք պարտված կողմն ենք, իսկ դա նշանակում է, որ դիվանագիտական հարթակում ավելի շատ Ադրբեջանին կհաջողվի կապիտալիզացնել իր հաղթանակը, քան մեզ: Այլ հարց է, որ «թղթե շերեփների» վրա դաստիրակված հայ հանրությունը, դա կարող է և չհասկանալ: Սակայն արի ու տես, որ Բրյուսելի առաջարկը աջակցություն ստացավ նաև Փաշինյանի կողմից: Վերջինս կարծում է, որ դրական արտահայտվելով այս խնդրին հայկական կողմը դառնում է «կոնստրուկտիվ», և բացի այդ արցախյան խնդիրը շարունակում է մնալ օրակարգի մեջ:

Իսկ, որպեսզի Ադրբեջանի հետ ուղիղ բախում չլինի, Փաշինյանը կարծում է որ կարելի է քննարկել նույնիսկ «Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցման հարցը»:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր այս տեսակետը չի ընդունվելու ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում, քանի որ Ալիևը ընդանրապես մերժում է քննարկել Արցախի ցանկացած տիպի կարգավիճակի խնդիր:

Փաշինյանին թվում է, թե իր այս տեսակետով նա կարողանում սպանել մի քանի նապաստակ: Մի կողմից նա ընկալվում է Արևմուտքի կողմից, որպես «կառուցողական» գործիչ, մյուս կողմից Ադրբեջանը սկսում է ընկալվել, որպես «ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ունեցող երկիր»: Պարզ ասաց, խնդիրը չի լուծվում, սակայն հայկական կողմը ավելի «կոնստրուկտիվ» դերում է հայտնվում, քան ադրբեջանականը:

Մինչդեռ իրականում, հենց իր այս դիրքորոշումը լրջորեն վտանգի մեջ է դնում Արցախին:

Բանն այն է, որ Փաշինյանի այս դիրքորոշմամբ թե Բրյուսելում, և թե Մոսկվայում ընկալվում է այնպես, որ պաշտոնական Երևանը ընդունում է մի տարբերակ, որտեղ Արցախը ինչ- որ կարգավիճակով կարող է մնալ Ադրբեջանի կազմում:

Արևմուտքը այս հիմքով փորձում է համոզել Ալիևին, որ վերջինս այդ հիմքի վրա շարունակի բանակցել Փաշինյանի հետ:

Ռուսական կողմը Արցախի ապագայի մասին ոչ մի տեսակետ չի հայտնել, նշելով որ դա «ապագա քննարկելիք հարց է»:

Մյուս կողմից, Ադրբեջանը, հաշվի առնելով Արևմուտքի, Փաշինյանի տեսակետները, պահանջում է Մոսկվայից, որպեսզի վերջինս էլ իր դիրքորոշումը հայտնի այս հարցի շուրջ:

Կարող՞ է արդյոք Մոսկվան ավելի հայամետ դիրքորոշում հայտնել այսօր, քան Ալիևը, Փաշինյանը և Բրյուսելը: Իհարկե ոչ, և դրա պատճառով էլ դիվանագիտական հարթակում Փաշինյանի դիրքորոշումը այսօր դարձել է խիստ վտանգավոր հայկական կողմի համար:

Մոսկվան այսօր հղում անելով ռուս-արևմտյան հակասությոյան վրա նշում է, որ Արցախի հարցը պատրաստ չէ քննարկել որևէ հարթակում ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ:

Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ եթե այդ հարթակում սկսվի քննարկումը, ապա Ադրբեջանը, հաղթաթուղտ ձեռք կբերի որտեղ վիժեցված կլինի նախկին մադրիդյան սկզբունքների հիման վրա ընդունված որոշումները: Իսկ եթե դա դառնա իրականություն, ապա Արցախում կսկսվի հայերի զանգվածային արտագաղթ, ինչպես որ այսօր իրականացվում է Աղավնոյում և Բերձորում: Ակնհայտ է, որ նման զարգացումը շահավետ չէ Մոսկվային, քանի որ հայերի զանգվածային հեռանալուց հետո ռուսական զորքերի մնալը Արցախում կդառնա անիմաստ:

Այսպիսով Մոսկվան այսօր հայտնվել է դժվարին վիճակում, երբ այս հարցում զգում է իր վրա Արևմուտքի ճնշումը, որն էլ իր շահերին է փորձում օգտագործել Ալիևը, Փաշինյանի փաստացի նման պրիմիտիվ դիրքորոշման պարագայում:

Այս իրավիճակին կարելի է ավելացնել նաև այն, որ ներկայիս Հայաստանի քաղաքական դաշտում տիրում է կատարյալ իրականության զգացողության բացակայություն, որտեղ գլխավոր նպատակը դարձել է ոչ թե սեփական օրակարգերով հանդես գալը, այլ միմյանց մեղադրելը հայկական շահերի հերթական փուլի հերթական կորստի մեջ:

Այսպիսի կատարյալ անպատասխանատու վիճակ դժվար էր նույնիսկ պատկերացնել, երբ քաղաքական գործիչների հիմնական նպատակը դարձել է ոչ թե իրական գործով զբաղվելը, այլ իրար մեղադրելը բոլոր մեղքերի մեջ:

Եթե ոմանց թվում է, թե քաղաքական հակառակորդի անմեխսունակությունը փաստելը միայն ազատելու է իրենց ապագա պատասխանատվությունից, ապա չարաչար սխալվում են: Քանզի շարքային քաղաքացիների գլխավոր նպատակը այս կամ այն գործչի սխալի արձանագրելը չէ միայն: Մարդիկ հասկացել են, որ 2018-ին խաբվել են և այսօր ցանկանում են տեսնել այլընտրանքային նոր առաջարկ քաղաքական դաշտից: Իսկ քաղաքական հակառակորդին հակադրվելը չի նշանակում ավտոմատ կարգով պոզիտիվ օրակարգով հանդես գալ: Քանզի մեր երկրի պատմությունը դաժան փորձության ենթարկեց Հայաստանի քաղաքացիներին, որոնք այսօր իրենց մաշկի վրա են հասկացել, որ եթե ավտոմատ կարգով մերժում ես ներկա չարիքին, հանրությունը բաժանելով սև-սպիտակի, ապա կարող ես հայտնվել էլ ավելի բեթար չարիքի գրկում:

Այս տարրական ճշմարտությունը հասկացել են Հայաստանի քաղաքացիները, բայց ոչ քաղաքական գործիչները: Այդ իսկ պատճառով էլ երկիրն այսօր շարունակում է մնալբ արոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ, երկրի անվտանգության հարցը օդում կախված է մնացել: Մարդիկ հասկացել են, որ Հայաստանի ապագան դարձել է խիստ մշուշոտ, բայց երկրի քաղաքական դաշտի խաղի կանոնները մնացել են նույնը: Այդ քաղաքական կոչվող դաշտը, ավելի շատ երևանյան սրճարաններում «բամբասկոտների դասակարգ է» հիշեցնում, քան երկրի մասին մտահոգված գործիչներ:

Որի պատճառով էլ այսօր Հայաստանը չի կարողանում դուրս գալ այդ վտանգավոր իրավիճակից, և մարդիկ իրենց ընտրությունը կատարում են իրենց ոտքերով, դուրս գալով երկրից, այլ ոչ թե ելք են ման գալիս երկրի ներսի գործընթացներից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 2124 անգամ
Լրահոս
«Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am