Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում անորոշություն է

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի մոտ երկու տասնյակ համայնքներում սեպտեմբերի 25-ին տեղական ընտրություններ են։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի կունենան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Բերդ, Տաշիր, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Տավուշի մարզի Բերդ,Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում։ Այստեղ ավագանի եւ համայնաքապետեր են ընտրելու։ Մեծամասնական ընտրակարգով ընտրություն սպասվում է միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի եզդիաբնակ Ալագյազ համայնքում։


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գրեթե բոլոր տեղերում մասնակցության հայտ է ներկայացրել, որի մասին կուսակցությունը տեղեկացրել էր մոտ երկու ամիս առաջ։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմության շարքերում լիակատար անորոշություն է՝  մասնակցել, թե չմասնակցել, դեռ վերջնական որոշում չունեն։ «Հայաստան» դաշինքից մեզ փոխանցեցին, որ երբ որոշում կունենան, կհայտնեն, դեռ քննարկումների փուլում են։ ՀՅԴ-ի մասով էլ է անորոշություն, դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ-ի ՏԻՄ-երին մասնակցության մասով ասաց՝ տեղեկություններ չունի։

Փոխարենը արտախորհրդարանական անհայտ ուժերի կողմից է հետաքրքրություն նկատվում։ Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» եւ «Արդարություն» կուսակցության դաշինքով է առաջադրվում Քաջարանի գործող քաղաքապետ, ներկայիս ընդդիմության երբեմնի գաղափարակից Մանվել Փարամազյանը, որը պատգամավոր Վահե Հակոբյանի կուսակիցն էր ժամանակին եւ 2021-ի ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակում էր ընդգրկված, բայց մայիսին դուրս է եկել։ 

Ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունից հետո նախընտրական դաշինքներն այլևս չեն կարող անհատների անուններով կոչվել, ինչպես անցած տարի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը համանուն դաշինք ստեղծեց ու առաջադրվեց, Մամիկոն Ասլանյանը եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» և Ավետիք Չալաբյանի ու նրա ընկերների «Ազգային օրակարգ» կուսակցությունների  դաշինքն էր ժամանակին անվանակոչվել Առուշ Առուշանյանի անունով։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ Մանվել Փարամազյանը որոշել է «դավաճանել» ընդդիմադիրներին եւ առաջադրվել՝ անհայտ ուժերի ցուցակով, որպեսզի հանրությանը ծանոթ, եւ հատկապես նախկինների հետ ասոցացվող կուսակցությունների պատճառով չպարտվի։ Նրան թվում է, ասենք, Շարմազանովի կամ Վահե Հակոբյանի անվան հետ կապվելն ավելի վարկաբեկիչ է, քան Սուրեն Սուրենյանցի հետ:

Մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ, որն աշնանաը շատ ակտիվ էր, կարծես պասիվացել է: Թեեւ հայտնում են, որ մասնակցելու են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ընտրություններին: Կմասնակցե՞ն արդյոք այլ համայնքներում ընտրություններին, երեկ պարզել չհաջողվեց` կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանն անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները։ 

Անցած տարվա աշնանը, մինչդեռ, արտախորհրդարանական նորաստեղծ այս ուժը քանի համայնքներում հաղթեց եւ անգամ համայնքապետ ունի Նոյեմբերյանում, մյուսներում էլ ավագանի ունեցավ։

Նախորդ ընտրություններին ակտիվ մասնակցություն դրսեւորած «Իմ հզոր համայնք»` նախկին համայնքապետերից ձեւավորված կուսակցությունում էլ է քննարկումների փուլ` կուսակցության ղեկավար Սպարտակ Թարթիկյանը մեզ փոխանցեց, որ առաջիկայում կհստակեցնեն, թե որ համայնքներում են մասնակցելու ՏԻՄ-երին։ 
Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ փոխանցեց, որ առաջիկա օրերին կհստակեցվի իրենց մասնակցության հարցը, նրանք էլ են առայժմ քննարկումների փուլում։

Առաջիկա ընտրություններին ընդառաջ, հրատապ ռեժիմով, իշխանությունը մեկ այլ օրենսդրական փոփոխություն էլ կատարել․ եթե խոշորացված համայնքում ավագանին առաջին նիստը 20 օրվա ընթացքում չի կարողանում գումարել, վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում։ Իշխանությանը հարմարեցված հերթական օրենքն արդեն իր կիրառումն է ստացել Վանաձորում, որտեղ կալանքի վերցրած Մամիկոն Ասլանյանի ընտրությունը համայնքապետի պաշտոնում շարունակում են արգելակել, մինչդեռ Արկադի Փելեշյանին՝ կրիմինալ համբավ ունեցող Ակային համայնքապետի ժպ են նշանակել։ Նույնը, ըստ էության, կկարողանան կրկնել նաեւ առաջիկայում:

Թեկնածուների առաջադրման գործընթացի մեկնարկը նշանակված է օգոստոսի 21-ին: Մինչեւ օգոստոսի 26-ը, ժամը 18։00 թեկնածուները պարտավոր են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Թեկնածուների գրանցումը կատարվելու է օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, ժամը  18։00, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից։ Նախընտրական քարոզչության մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ից և կտեւի  մինչև սեպտեմբերի 23-ը։

 

դիտվել է 765 անգամ
Լրահոս
Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Այսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am