Կոտայքի մարզում 38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մանկիշի 88 ՏQ 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձան չհասած՝ «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ, բախվել է ճանապարհային ոստիկանության Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն մեկ շաբաթից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհի իրենց սպասարկվող վարչական տարածքում վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի կապիտալ վերանորոգված ճանապարհին գծանշումներ կատարեն: Այսօր նույնպես ճանապարհային ոստիկանության ծառայողները ապահովում էին գծանշում կատարողների անվտանգությունը և այդ պահին Toyota-ն բախվել է ոստիկանական Toyota-ին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am