ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՔՊ-ում այս պահի դրությամբ չեն հետաձգել սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը։ Ավելին, համագումարում ընտրվելիք վարչության անդամների թեկնածուների շրջանում նախընտրական եռուզեռ է, ծրագրեր են գրում, տեսլականներ մշակում` կուսակցության գործունեության վերաբերյալ, քանի որ շաբաթներ անց՝ օգոստոսի 18-19-ից մեկնարկելու է թեկնածուների ընտրության նախընտրական փուլը։ Կստեղծվի ներկուսակցական հարթակ, որում ընդգրկված կլինեն ընտրիչներն ու ընտրվողները եւ վարչության անդամության համար պայքարողները հանդես կգան նախընտրական ելույթներով, կպատասխանեն թիմակիցների հարցերին։ Եւ չնայած կուսակցության կանոնադրական այս պահանջներին, ՔՊ-ում շատերը համոզված են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում, կամ այսպես կոչված՝ իր նեղ կռուգում, ովքեր` դուրս կմնան: Առաջադրված թեկնածուները 48-ն են, վարչության կազմը՝ 15 հոգանոց։

Համագումարին ընդառաջ` կուսակցությունում ավարտին են հասցնում նաեւ կուսակցության նոր մարմնի՝ Խորհրդի ձեւավորումը: Մոտ երկու ամիս է ՔՊ մարզային եւ տարածքային խորհուրդների ընտրությունն է ընթանում: Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ 5-6 խորհուրդ է մնում ընտրել, որից հետո կձեւավորվի ՔՊ մեծ խորհուրդը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

դիտվել է 501 անգամ
Լրահոս
Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am