Ինչու՞ ամերիկացիները որոշեցին քաղաքական նոր սկանդալ սարքել Թայվանի շուրջ չինացիների հետ

Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու ամերիկացիները, ինչպես ասում են, դատարկ տեղը, որոշեցին նոր սկանդալ սարքել Թայվանի շուրջ:

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից առաջ նրա այս քալի համար տրվել է հետևյալ բացատրությունը «... ռուս-ուկրաինական պատերազմը կասկածներ էր առաջացրել ամերիկյան դաշնակիցների մոտ, որ ԱՄՆ-ն բավարար չափով պատրաստ չէ աջակցելու իր դաշնակիցներին: Եվ ահա հենց դրա պատճառով Նենսի Փելոսին որոշել էր մեկնել Թայվան, ցույց տալու համար, որ այս հարցում ԱՄՆ-ն վճռական է լինելու աջակցելու թայվանցիներին, չինացիների հնարավար ներխուժումից...»:

Նախ հիշեցնենք, որ Թայվանում ապրում է մոտ 23 մլն մարդ: Այդ կղզու տարածքը մի քիչ է մեծ Հայաստանի տարածքից, - մոտ 36 հազ.քառ.կմ-է:

Թայվանում ապրում են չինացիներ: Նրանք Չինաստանից տարբերվում են բացառապես իրենց քաղաքական հասարակարգով: Այստեղ ավանդաբար, տասնյակ տարիներ, սկսած 1949 թվականից հաստատվել էր հակակոմունիստական ռեժիմ գեներալ Չան Կայ-Շիի գլխավորությամբ:

Եթե նախկինում կոմունիստական Չինաստանի և Թայվանի միջև կար նաև սուր հակամարտություն գաղափարական հողի հիման վրա, ապա Չինաստանում մեծ բարեփոխումներ սկսելուց հետո, այդ հակասությունը շեշտակիորեն թուլացավ և Թայվանի խնդիրը սկսեց նմանվել Հոնկոնգի խնդրին: Պեկինում Թայվանի հարցին վերաբերվում են հենց այդ տեսանկյունից:

Նշենք նաև, որ սկսած 1970 թվականից, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նույնպես սկսեցին դիտարկել Թայվանի հարցը նույն տրամաբանությամբ: Եվ զարմանալի չեր, որ արդեն տասնյակ տարիներ է ինչ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները չեն ճանաչում Թայվանը, որպես առանձին պետություն և համարում են այդ կղզին, որպես Չինաստանի տարածքի մի մաս:

Դրա պատճառով էլ, սկսած 1997 թվականից, ամերիկյան բարձրաստիճան որև է ներկայացուցիչ նույնիսկ ոչ պաշտոնական այցով Թայվանում չեր եղել:

Ամեն ինչ փոխվեց, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը: Առավել ևս, երբ պարզ դարձավ, որ Չինաստանը չի միանա արևմտյան հակառուսական պատժամիջոցների արշավին: ԱՄՆ-ում սկսվեցին մտահոգվել, որ նույնանման գործողություն կարող է իրեն թույլ տալ նաև Չինաստանը:

Մանավանդ, որ ռուս-ուկրաինական պատերազմում, ԱՄՆ-ն չկարողացավ ուղակի միջամտել, աջակցելով Կիևին:

Բացի այդ գործոնից, կա նաև մեկ այլ խնդիր: Բանն այն է, որ Աֆղանստանում խայտառակ պարտությունից հետո, ամերիկացիները չեն կարողանում ուղակի աջակցել նաև Ուկրաինային: Իսկ դա լրջորեն հարվածել է դեմոկրատական կուսակցության շահերին ԱՄՆ-ի ներսում: Բայդենի վարկանիշի անկումն արդեն «հատակին» է հասել և գրեթե բոլոր վերլուծաբանները կանխատեսում են հանրապետականնների հաջողությունը գալիք Կոնգրեսի ընտրություններում այս աշնանը:

Ավելին, Բայդենին արդեն սկսել են համեմատել Ջիմմի Քարտերի հետ, ով նույն թույլ գործչի համբավ էր ձեռք բերել և որի պատճառով 1980-ին շռնդալից պարտություն կրեց Ռոնալդ Ռեյգանի կողմից:

Եվ ահա այս բոլոր գործոնները հաշվի առնելով, ամերիկյան դեմոկրատները որոշեցին իրենց վարկանիշը բարձրացնել Նենսի Փելոսիի Թայվան այցի միջոցով:

Փելոսին ի դեպ միշտ համարվել է արմատական գործիչ: Դեռ 1989 թվականին, Չինաստան այցի ժամանակ, նա բացահայտ իր աջակցությունն էր ցույց տվել չինացի բողոքավորների գործողություններին, որը դաժանորեն ճնշվեց այն ժամանակվա Չինաստանի իշխանության կողմից:

Եվ ահա իր այս այցով Փելոսին կրկնեց իր գործողությունը, բարձրացնելով Բայդենի վարչակազմի հեղինակությունը: Թե ինչքանով նրան հաջողվեց դա անել ցույց կտան գալիք Կոնգրեսի ընտրությունների արդյունքները: Պարզ է մեկ բան, որ այդ այցից շահեցին ամերիկյան դեմոկրատները, ցույց տալով, որ կարող են քաղաքական «մկաններ» ցույց տալ Չինաստանի դեմ, ռուսները նույնպես շահեցին, քանզի այդ այցից հետո, Չինաստանի ռուսամետ դիրքորողումն էլ ավելի կամրանա: Չինաստանի Կոմկուսի ռուսամետ շրջանակները, որոնք համարում են, որ իրենց երկրի գլխավոր հակառակորդը ԱՄՆ-է, նույնպես կմեծացնեն իրենց ազդեցությունը, թե երկրի ներսում և թե Կոմկուսի մեջ: Այսինքն այդ այցից, Չինաստանի ներկայիս առաջնորդ Սի Ցզինպինի դիրքերը կամրապնդվեն: Այդ այցից կարող են տուժել ամերիկյան հանրապետականների շահերը, որոնք հույս ունեին գալիք Կոնգրեսի ընտրություններում խաղարկեին «թույլ Բայդենի» խաղաթուղտը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am 

դիտվել է 786 անգամ
Լրահոս
«Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video) Մեծ թվով ոստիկաններ են բերել․․․ թույլ չեն տալիս՝ մեր երիտասարդները բարձրանան․ բնապահպաններ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am