Վարչապետին 10-15 տոկոսը չի բավարարում

Հուլիսի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների եւ շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարեւոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը եւ գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաեւ Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ ջրամբարի շահագործմամբ հնարավոր կլինի 18 մլն խմ-ով տնտեսել Սեւանա լճի ջուրը, որը կօգտագործվի նոր ուղղություններով. ակնկալվում է դրա արդյունքում ունենալ 2800 հեկտար ոռոգելի նոր հողեր: Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալն ի սկզբանե նախատեսված է եղել 29,4 մլն խմ, սակայն աշխատանքների արդյունքում տարեկան ջրամբար կլցվի 2,5 մլն խմ-ով ավելի ջուր: Ջրամբարի ջուրը կլցվի Վեդի եւ Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Վեդու ջրամբարի պատվարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թ. մարտին: Պատասխանատուների խոսքով՝ հնարավոր է ժամկետների տնտեսում, որի արդյունքում աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020թ. կեսերին: Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ: Այնուհետեւ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ամփոփ զեկույց է ներկայացրել մարզի սոցիալ տնտեսական իրավիճակի եւ հիմնական ցուցանիշների վերաբերյալ: Նրա խոսքով հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 6.3 տոկոս: 2016թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 178 մլրդ 975 մլն դրամ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ շուրջ 132 մլրդ 900 մլն դրամ: Մարզում կատարվել է 18 507,4 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք, կամ օգտագործվել է վարելահողերի շուրջ 73,5 տոկոսը: Ակտիվացել են չրանոցային, ջերմոցային եւ սառնարանային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաեւ ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքները: Մարզն ունի 1 խոշորացված համայնք՝ Ուրցաձորը: Մշակվել եւ բոլոր համայնքների կողմից պատրաստվել են «Համայնքի էլեկտրոնային անձնագրերը», որոնք ներառում են տեղեկատվություն համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ ներդրումային ծրագրերի հնարավորությունների վերաբերյալ: Մարզպետը նշել է, որ 2017թ. համար մարզի գերակա խնդիրներն են՝ գյուղմթերքների արտադրության եւ մթերման աշխատանքների կազմակերպումը, ոռոգման սեզոնի նախապատրաստումը եւ անխափան ջրամատակարարումը, համայնքներում քաղաքաշինության ոլորտում առավել հրատապ լուծում պահանջվող հիմնախնդիրների բացահայտումը եւ գույքագրումը, հանրակրթության մատչելիության բարձրացումը եւ կրթության հավասար պայմանների ապահովումը, առողջապահության ոլորտի զարգացումը եւ սպասարկման որակի բարելավումը: ՀՀ կառավարություն է ներկայացվել 1 մլրդ 966 մլն դրամի 15 ներդրումային ծրագիր: Հավանության են արժանացել 2-ը՝ Վեդի քաղաքում աղբի տեսակավորման կայանի կառուցման եւ Մասիս քաղաքում սպանդանոցի ընդլայնման ծրագրերը (857.5 մլն դրամ): Մնացած ծրագրերը քննարկման փուլում են: Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ ընթացքի մեջ են եւ մինչ տարեվերջ կիրականացվեն Արարատում պետության եւ մասնավոր հատվածի միջոցներով իրականացնել 72,6 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր՝ ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնման, թեթեւ արդյունաբերության, ճանապարհաշինության եւ այլ ոլորտներում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մարզի համայնքների սեփական եկամուտների պլանը կատարվել է 35.9 տոկոսով կամ նախորդ տարվա հաշվետու ժամանակահարվածի նկատմամբ կատարողականը կազմել է 112.2 տոկոս. ավելի է մուտքագրվել 93.2 մլն դրամ: Մարզպետը նշել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա 2017թ. սեփական եկամուտների ավելի պլանավորումը 2016թ. համեմատ կազմում է 22.6 տոկոս կամ 415 մլն դրամ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզում իրականացված աշխատանքների արդյունքում 260 աղբանոցից վերացվել է 217-ը, իսկ մնացած 43-ի ամբողջական վերացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն: Վարչապետ Կարապետյանը մարզպետարանի աշխատակազմից մանրամասն հետաքրքրվել է սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության սակագների, մեկ շնչին ընկնող եկամտի եւ այլնի մասին՝ նկատելով, որ մարզում առկա են թերհավաքագրումներ եւ անհամաչափություններ ինչպես համայնքների միջեւ, այնպես էլ այլ մարզերի համեմատ: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատի մարզի սեփական եկամուտների համար նախատեսված 2,1 մլրդ դրամն իրականում պետք է լինի 3,8-3,9 մլրդ դրամ: Դուք ունեք մեծ հնարավորություններ եւ 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել: Դուք ունեք նաեւ չափազանց մեծ դիսբալանսային ցուցանիշներ: Շատ արագ այդ ամենը պետք է կարգավորեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետին զեկուցվել են Արարատի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության, ներդրումների ներգրավման ոլորտներում իրավիճակի եւ առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադառնալով բիզնես ծրագրերի խթանմանը՝ գործադիրի ղեկավարը կարեւորել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ ակտիվ շփումներն ու կապերի հաստատումը: «Մարզում պետք է ձեւավորվեն գաղափարներ, նախագծեր, որոնք տրամաբանական են բիզնեսի համար՝ ինտենսիվ այգի, կաթիլային համակարգ, գյուղտեխնիկա, թեթեւ արդյունաբերություն եւ այլն: Առարկայական պետք է խոսել, ներգրավել արտերկրում գտնվող արարատցիներին, ինչը նոր ալիք կձեւավորի»,- ընդգծել է վարչապետը: Խոսելով առողջապահության համակարգում բարեփոխումների մասին՝ Կարեն Կարապետյանը կարեւորել է պետպատվերի համակարգում նախատեսվող քայլերը: Վարչապետը շեշտել է, որ համակարգում առկա է մեծ ստվեր եւ հաջորդ տարվանից պետպատվերի բաշխումը կատարվելու է երկու հիմնական սկզբունքի հիման վրա՝ պարտադիր աուդիտի անցկացում եւ կոմերցիոն մասնաբաժնի հստակեցում: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք այլ հարցերի, որոնց ուղղությամբ կառավարության ղեկավարը տվել է հանձնարարականներ:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am