Կազմակերպված սադրանք. Ռուսները չեն նկատում հրադադարի խախտումները

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ կայուն-լարվածությունը պահպանվում է: «Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», - ասված է հաղորդագրությունում:

Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հաղորդեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»: Բաքուն հերքեց հայկական կողմի պնդումները՝ դրանք որակելով «սադրանք և սուտ»։

Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։
Հետաքրքրականն այն է, որ Ռուսական խաղաղապահ առաքելությունն էլ երեկ հրադադարի «ոչ մի խախտում չի արձանագրել»: Մինչդեռ երեկ զինծառայող է վիրավորվել է՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով։ Իսկ սույն փաստը ռուս խաղաղապահները «չեն նկատել»:

Պաշտպանության բանակի վիրավոր զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հայտարարեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:

Այսինքն, Մոսկվան ու Բաքուն հայկական կողմի պնդումները՝ հերքում են: Սա կազմակերպված սադրանք է, թե ոչ՝ պարզ չէ, փաստը մնում է հետևյալը, Ադրբեջանը դիմում է հստակ սադրանքների, ապա՝ հերքում, ինչն էլ արժանանում է Մոսկվայի համարժեք «ռեակցիային», այսինքն, արդարացնում են Բաքվի՝ հերքումները:

Իսկ ընդհանուր առմամբ, պարզ է, որ շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել ցավոտ զիջումների գնալ, և այս էսկալացիային Ադրբեջանը վաղուց և հետևողականորեն նախապատրաստվում էր:

Վերջին մի քանի շաբաթներին Ադրբեջանն անընդհատ մեղադրում էր հայկական կողմին հենց այս հատվածում, այսինքն՝ Քելբաջարի շրջանի հարավից մինչև Լաչինի շրջանի հյուսիս ձգվող հատվածում, հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Հստակ երևում էր, որ տեղեկատվական ֆոն էր նախապատրաստվում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3385 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am