Նախազգուշացնող կրակոցներ Պալաչի տան վրա, նա վերադարձե՞լ է

Հուլիսի 27-ին տեղեկություն հրապարակվեց, որ Աբովյան քաղաքում տան վրա են կրակել, տունը պատկանում է Պալաչ մականունով Արթուր  Հարությունյանին: Եւ ահա, երկամյա դադարից հետո կրկին մամուլում հայտնվեց Պալաչի անունը, ով հանրահայտ դարձավ 2012-ին Գագիկ Ծառուկյանի հետ հակամարտության արդյունքում: Հիշեցնենք, որ Պալաչը սովորական քրեական տարր է, ժամանակին անմոռաց ծառայել է ինչպես իր քավոր Գագիկ Ծառուկյանին, այնպես էլ նրա երիտասարդ  փեսա Կարո Գուլոյանին:Նա եղել է Ծառուկյանի թիկնազորի անդամ, ապա նաեւ վերջինիս սանիկը: Սակայն եկավ մի ժամանակ, երբ Պալաչը փորձեց դուրս գալ  Ծառուկյանի վերահսկողության սահմաններից՝ փորձելով ինքնադրսեւորվել ՀՀԿ-ի տիրույթում: Գաղտնիք չէ, որ իշխանությունները տարիներ շարունակ, բացահայտ կամ քողարկված մշտապես Ծառուկյանի համար այլընտրանք է փնտրել Կոտայքում, բայց մինչ օրս չի գտել: Այն պահին, երբ Պալաչը խիզախություն դրսեւորեց եւ պայքարեց երթուղային գծերի ու Ծառուկյանի անվճար բարեգործական ավտոբուսների դեմ, ՀՀԿ-ն պահը չկորցրեց ու որոշեց հեռվից սատարել պոտենցիալ այլընտրանքին: Հիշենք, որ  միայն Պալաչն է հանդգնել Նիկոլ Փաշինյանից հետո հրապարակավ արտասանել Գագիկ Ծառուկյանի մականունը: Այս պահվածքն անասելի գրավեց ՀՀԿ վերնախավին, դրա համար էլ նրան տեր կանգնեցին, որ հանկարծ Ծառուկյանը չնեղացնի Պալաչին, ընդունեցին կուսակցության շարքերը: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց Հովիկ Աբրահամյանի ջանքերով ՀՀԿ-ն հայցեց Ծառուկյանի ներողամտությունը: Սակայն իշխանությունը Պալաչին բաց չթողեց եւ պարբերաբար որպես մահակ էր օգտագործում: Սակայն 2015-ին Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանությունը ի դեմս Սերժ Սարգսյանի քաղաքական հստակ հաշվարկների արդյունքում կրկին նախընտրեց Ծառուկյանին եւ ընդդիմացավ Պալաչի՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշմանը: Իսկ վերջինս անդրդվելի ինքնագործունեություն ծավալեց, առաջադրեց իր թեկնածությունը անկախ այն փաստի, որ ՀՀԿ-ն իրեն հեռացրեց կուսակցության շարքերից: Ընտրություններից հետո, երբ հաղթեց Ծառուկյանի թեկնածու Վահագն Հարությունյանը, սկսվեց Արթուր Հարությունյանի համար աննախանձելի ժամանակներ: Նա արագ անհետացավ ասպարեզից եւ հեռացավ Հայաստանից: Տեղեկությունների համաձայն՝ նրա բացակայությունը  կապված էր  իր անվտանգության ապահովման հետ կապված մտահոգություններով: Բացի այդ, լուրջ ճնշման տակ  հայտնվեցին  Հարությունյանին պատկանող բիզնես կառույցները, ինչը բնականաբար առանց իշխանությունների համաձայնության և հանձնարարության չէր կարող լինել: Սա նշանակում է, որ իշխանությունը չցանկացավ ներել Պալաչին ինքնագործունեության համար:Արդեն երկու տարի է նա ընտանիքի հետ ապրում է արտերկրում, այնտեղ է բիզնես գործունեություն ծավալել: Մեզ պատմեցին, որ կինը երեխաների հետ տարվա ընթացքում մի քանի անգամ գալիս են Հայաստան, սակայն բնակվում են ոչ թե իրենց, այլ հարազատների տանը: Պալաչին խիստ զգուշացրել են, որ եթե ոտքը մտնի Հայաստան, կենդանի չի մնալու: Այս օրերին տեղեկություններ կան, որ նա գաղտնի Հայաստան է այցելել, ինչով էլ ըստ ամենայնի պայմանավորված են իր տան վրա կրակոցները: Անի Սահակյան  

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am