Չստացված «մեղրամիսի» հետևանքները

Թրամփը զրկվեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերացնելու իրավունքից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին՝ նավթագազայինից մինչև բանկային: Քվեների 419 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընդունված օրինագծի հիմնական դրույթներից մեկը, սակայն, վերաբերում է Սպիտակ տան ղեկավարին: Ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատները, այլև Թրամփի կուսակից հանրապետականները այս օրինագծով զրկում են ԱՄՆ նախագահին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու իրավունքից, քանի դեռ նա չի ստացել Կոնգրեսի հավանությունը: «Սա խիստ անհրաժեշտ փաստաթուղթ է, որը կարևոր ուղերձներ է փոխանցում ոչ միայն Կրեմլին, այլև Սպիտակ տան ղեկավարին», - հայտարարում էր դեմոկրատ Խոաքին Կաստրոն: «Ռուսաստանը խայտառակ ձևով ոտնահարեց միջազգային իրավունքը՝ ներխուժելով Ուկրաինա և միջամտելով ամերիկյան ու եվրոպական ընտրություններին: Այս փաստաթուղթը հստակ ազդանշան է, որ նախագահ Պուտինն ու նրա մերձավորները հաշվետու են լինելու Միացյալ Նահանգների առաջ իրենց գործողությունների համար: Այս օրինագիծը նաև ամրագրում է՝ Կոնգրեսը կարո՛ղ է և կձեռնարկի՛ քայլեր նույնիսկ այն դեպքում, երբ նախագահ Թրամփը չցանկանա գնալ դրան»: Բարաք Օբամայի օրոք Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մնում են ուժի մեջ, բացի այդ՝ նոր սահմանափակումներ են մտցվում ռուսաստանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Առաջարկվում է նրանց ակտիվները Միացյալ Նահանգներում սառեցնել, մուտքը Ամերիկա՝ արգելափակել: Նույնատիպ սահմանափակումներ են նախատեսվում նաև կիբերհանցագործների ու կազմակերպությունների հանդեպ, որոնք զենք են տրամադրում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: «Ժամանակն է, որ Կոնգրեսը խոսքից գործի անցնի», - հայտարարում էր դեմոկրատ Էդ Սիսիլինը: - «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ օտար կառավարություն միջամտի մեր ընտրական գործընթացներին: Եվ քանի որ մեր նախագահը ամենևին հակված չէ պատժել Ռուսաստանին հարձակումների համար, որոնք իրականում հարձակումներ էին՝ ուղղված Նահանգների դեմ, ուրեմն՝ Կոնգրեսն ինքը պիտի ասի իր խոսքն ու հասնի նրան, որ Ռուսաստանը ենթարկվի պատասխանատվության»: Ռուսաստանից բացի՝ փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում նաև Իրանի ու Հյուսիսային Կորեայի նկատմամբ: «Այս օրենքով մենք սաստկացնում ենք ճնշումը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդների հանդեպ, որպեսզի երաշխավորենք ամերիկացիների անվտանգությունը», ասում էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը: Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին օրինագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, ապա կուղարկվի Սպիտակ տուն: ԱՄՆ վարչակազմն առայժմ չի հստակեցնում՝ Թրամփը մտադիր է վավերացնե՞լ այն, թե՞ կիրառել վետոյի իր իրավունքը: «Նախագահը դեռ դիտարկում է՝ արդյոք Ռուսաստանի դեմ այս նոր պատժամիջոցները բխում են Ամերիկայի ժողովրդի շահերից», - ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը: Պաշտոնական Մոսկվան, սակայն, արդեն նախազգուշացնում է՝ ամերիկյան պատժամիջոցները անպատասխան չեն մնա: «Մեզ համար Վաշինգտոնը վտանգի աղբյուր է, դա պետք է հասկանալ և գործել այդ տրամաբանությամբ՝ կշռադատված, սառնասիրտ և առանց ավելորդ զգացմունքների», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով. - «Կրեմլը պատրաստ է հենց այդպիսի գործողությունների»: Մոսկվան խստորեն քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի նոր պատժամիջոցները Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով Ռուսաստանի ԱԳՆ-ում համարվում է ԱՄՆ-ի հետ կապերի գլխավոր պաշտոնյան, ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները կարգավորելու հեռանկարները ոչնչացնող քայլ է: «Մենք բազմիցս ասել ենք, որ նման գործողությունները անարձագանք չեն մնա», - ասել է նա: Մոսկվան ընկալում է Վաշինգտոնին որպես վտանգի աղբյուր և ընդունում է որոշումներ՝ ելնելով այդ գիտակցումից, նշել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումն ԱՄՆ-ում ՌԴ թշնամիների գիտակցված ընտրությունն է։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդիրները լրացուցիչ վնաս են հասցնում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին: Կոսաչևը ԱՄՆ-ի համար «ցավոտ» արձագանքի կոչ է արել: Այսպիսով, պաշտոնական Մոսկվան Վաշինգտոնի գործողությունները համարում է քայլ՝ ուղղված Մոսկվայի հետ հարաբերությունների նորմալացման հեռանկարների ոչնչացմանը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունն ընդդեմ Ռուսաստանի փաստում է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամը ոչ միայն մոտ ապագայում չի հարթվի, այլև կարող է էլ ավելի խորանալ: Վերհիշելով մինչ Թրամփի ընտրությունը Մոսկվայի ոգևորությունը, կարելի է պարզապես արձանագրել, թե որքան սխալ էին ռուսական քաղաքական էլիտայի հաշվարկները, երբ Թրամփի անձով պայմանավորված ոգևորված պայծառ ապագա էին գուշակում ռուս-ամերիկյան հարաբերություններում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am