Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով, ժամանել է մարզի ոստիկանապետը

Ոստիկանության Սևանի բաժին այսօր տեղեկություններ են ստացվել, որ այսօր՝ ժամը 18.30-ի սահմաններում, Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։


Այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության մի քանի օպերլիազորներ՝ բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ենթադրյալ վիճաբանության վայրն են պարզում, որտեղից էլ այնուհետև վիճաբանողները հեռացել են, ու հնչել են կրակոցներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հաղորդվում։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am