Նոր ծուղակ-առաջարկ Պուտինին. Որոշումը՝ թուրք-ադրբեջանական տանդեմին տրորելն է

Երեկ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման թեմայի հետ: Նա նշել է, թե ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», - ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ անցած ամիս ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, որ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Վաշինգտոնը պատրաստ է ղարաբաղյան խնդրի շուրջ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։

Սակայն Մոսկվայից արձագանքը, եթե չաշենք զավեշտալի, ապա բավական տարօրինակ էր: Ռուսաստանի արտգործնախարարությունը որոշեց կասկածի տակ դնել այս հարցում Վաշինգտոնի անկեղծությունը. - «Եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», - ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Միացյալ նահանգներին ու Ֆրանսիան են ուկրաինական պատերազմից հետո խզել կապերը ռուսաստանցի համանախագահի հետ։

Փաստորեն, ռուսական կողմի այս հայտարարությունից մեկ ամիս անց՝ երեկ, Միացյալ Նահանգների դեսպանը նորից պնդեց՝ սպասում են Ռուսաստանի վերադարձին: «Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», - ընդգծել է Լին Թրեյսին:

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծեց՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», - նշեց ԱՄՆ դեսպանը:

Ի դեպ, երեկ Ռուսաստանից եղել է արձագանք, որը, թերևս կարելի է համարել ԱՄՆ-ՌԴ համագործակցության հարցում որոշակի հույսի թույլ նշույլ...

Մոսկվան չի առարկում արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են առկա եռակողմ հայտարարությունների շրջանակում և նպաստում դրանց իրականացմանը։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում դիմակայել արևմտյան ազդեցությանը Հարավային Կովկասում։

«Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին: Տարածաշրջանային ուղղությամբ մեր աշխատանքում առաջ ենք քաշում բացառապես կառուցողական օրակարգ և չենք պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Ունենք կառուցողական նպատակներ: Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բազմիցս նշել ենք, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա»։

Ապա նա հավելել է. «Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են վերը նշված համաձայնագրերին համապատասխան և նպաստում դրանց իրականացմանը: Կարևոր է թույլ չտալ կրկնօրինակում ու «թաքնված խաղեր»՝ ինչ-որ մեկին թուլացնելու կամ գործին խոչընդոտելու համար: Ցավոք, մենք բազմիցս հանդիպել ենք նշված դերակատարների կողմից նման գործելաոճի»,- ասել է Նեչաևը։

Հետևաբար, ունենք մի վիճակ, երբ Վաշինգտոնն արդեն երկրորդ անգամ է Մոսկվային «հրավիրում» ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում վերականգնել աշխատանքները:

Ինչպիսի՞ն է լինելու Պուտինի որոշումը... Սա է ամենագլխավոր հարցը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկումը Ալիևի ու Էրդողանի պատկերացումներին դեմ է:

Ավելին՝ Ալիևը վերջին շրջանում անգամ ծաղրում էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, «թոշակի ուղարկում»: Իսկ Ռուսաստանը կտրուկ Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումներին դեմ գնալու հարցում պետք է ունենա նշանակալի հիմքեր: Ունի՞ Պուտինն այդ հիմքերը...

Թերևս, այս պահին՝ ոչ:

Ամեն դեպքում, ԱՄՆ-ից Ռուսաստանին նետված ևս մեկ համագործակցության «քարը» նետված է: Երկրորդ անգամ թեման լղոզելու դեպքում Պուտինի կողմնակալ՝ բացասական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ էլ ավելի ակնհայտ կդառնա: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանի նախագահը չի ցանկանում դեմ դուրս գալ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3012 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am