Հայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ գրել էի մի աղմկահարույց դեպքի մասին, երբ հայ պաշտոնյաները թույլ չէին տվել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանին, որն իր կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած օդանավակայանում Փափազյանի բազմիցս հնչեցրած հարցերին, թե ինչու են հայ պաշտոնյաներն արգելում իր մուտքը երկիր, նրան այդպես էլ պատասխան չեն տվել։ Այժմ մեկնաբանեմ այս գործի վերջին զարգացումները։

Սկզբում պետական պաշտոնյաները լրատվամիջոցներին ասացին, որ չեն կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ նրա անձնական կյանքի իրավունքը չխախտելու համար։ Երբ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին առաջին անգամ հարցրին, թե ինչու են Փափազյանին արգելել մուտք գործել երկիր, նա ասաց, որ գաղափար չունի։ Սինանյանը այնուհետև սխալմամբ պնդեց, որ Փափազյանի գլխավորած կազմակերպությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), իրավունք չունի ներկայացնելու ամբողջ ֆրանսահայ համայնքը, քանի որ այն ընդամենը մեկ կազմակերպություն է։ Հակառակ Սինանյանի հայտարարության՝ CCAF-ը ոչ թե մեկ կազմակերպություն է, այլ շուրջ 60 ֆրանսահայ կազմակերպությունների համախմբում։

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անանուն օգնականներից մեկն անցած շաբաթ ծավալուն հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը՝ պնդելով, որ Փափազյանին արգելել են մուտք գործել Հայաստան՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «1.գ» և «1.զ» կետերը խախտելու համար։ Օգնականը շարունակեց՝ պնդելով, որ Փափազյանն այն անձանցից էր, որը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում հարձակվել է Փաշինյանի ավտոշարասյան վրա: Ի՞նչ պատահեց կառավարության սկզբնական պատճառաբանությանը, որ չի կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ պաշտպանելու համար նրա անձնական կյանքի իրավունքը: Նրա վտարման իրական պատճառը վարչապետի անհանդուրժողականությունն է յուրաքանչյուրի նկատմամբ, ով կհամարձակվի ընդդիմանալ իր վարչակարգին։

Ահա իրական փաստերը. ես ճշտեցի, որ Փափազյանը ներգրավված չի եղել Փաշինյանի ավտոշարասյան վրա որևէ հարձակման մեջ, քանի որ նա այնտեղ չի եղել։ Բողոքի ակցիան իրականացվել է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք ցավոք լոլիկ են նետել Փաշինյանի ավտոշարասյան վրա։ Օտար հողում պատշաճ չէ նման բան անել Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Այնուամենայնիվ, անցյալ տարվա միջադեպը Հայաստանի կառավարությունն այնքան անկարևոր էր համարել, որ Փարիզում Հայաստանի դեսպանությունը նույնիսկ բողոք չէր ներկայացրել Ֆրանսիայի իշխանություններին։

Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած ավտոշարասյան միջադեպից հետո Փափազյանը չորս տարբեր առիթներով այցելել է Հայաստան, և Երևանի օդանավակայանում ոչ ոք չի խոչընդոտել նրա մուտքը։ Եթե վարչապետի օգնականը լուրջ է վերաբերվում Փափազյանին ուղղված իր անհիմն մեղադրանքին, ապա ինչո՞ւ կառավարությունը չի արգելել նրա մուտքը Հայաստան մեկ տարի շարունակ, այլ՝ միայն նրա հինգերորդ այցի ժամանակ։ Վարչապետի օգնականը, այսպիսով, ընդունում է, որ Հայաստանի պաշտոնյաներն այնքան անձեռնհաս են, որ նույնիսկ չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել իրենց սեփական որոշումները։

Ավելին, Փաշինյանի օգնականը կեղծորեն պնդել է, որ մամուլում կան հրապարակումներ Փարիզի միջադեպի մասին, այդ թվում՝ տեսանյութեր համացանցում, որոնք ցույց են տալիս Փափազյանի և մյուսների բողոքը։ Փաստն այն է, որ նման տեսանյութ չկա, որը ցույց կտա Փափազյանի մասնակցությունն այդ բողոքի ակցիային, զուտ այն պատճառով, որ նա այնտեղ չի եղել: Եթե նման տեսանյութ լիներ, ապա Հայաստանի կառավարությունը այն լայնորեն կտարածեր՝ Փափազյանի մեղքն ապացուցելու համար։

Քանի որ վարչապետի օգնականը Փափազյանին ուղղված իր մեղադրանքը հիմնավորել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «1.գ» և «1.զ» կետերով, ինձ հետաքրքրեց, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում նշված են հետևյալ միակ պետական պաշտոնյաները, որոնք կարող են մուտք գործել՝ Հայաստան մուտքի արգելք ունեցող անձանց սև ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության գործակալությունը, ոստիկանության լիազորված պաշտոնյաները, ԱԳՆ պաշտոնյաները, դատարանները և դատախազությունը»: Կարևոր է, որ ոչ անձամբ վարչապետը, ոչ էլ նրա օգնականները չկան այն պաշտոնյաների ցուցակում, որոնք իրավասու են մուտք գործել սև ցուցակը:

Փաշինյանի օգնականը որտեղի՞ց է իմացել, որ Փափազյանի անունը սև ցուցակում է, և ինչո՞ւ է արգելվել նրա մուտքը երկիր։ Սա օրենքի ակնհայտ խախտում է, այն նույն օրենքի, որը մեջբերել է Փաշինյանի օգնականը՝ արդարացնելու Փափազյանի մուտքի արգելքը։ Կարգին ժողովրդավարական երկրում այս օգնականը և նրա վերադասները քրեական պատասխանատվության կենթարկվեին օրենքը խախտելու համար: Այն, ինչ նրանք արել են Փափազյանի նկատմամբ, իշխանության չարաշահում է։ Հայաստանը Փաշինյանի սեփական տունը չէ, որ նա որոշի, թե ում ներս թողնել, ում արգելել։

Վերջապես, մինչ կառավարությունը զբաղված է մի ազգայնասեր հայի մուտքը երկիր արգելափակելով, սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք ծայրահեղականը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լեզուն դուրս հանած, գայլի պես ոռնում, հիստերիկ քրքջում, ծաղրում Հայոց ցեղասպանությունը և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի շարժումն անում՝ կրելով թուրքական ֆուտբոլային ակումբի դրոշը, որի վրա պատկերված են կիսալուսինն ու աստղը՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշը։ Թեև ոստիկանությունը միշտ չէ, որ կարող է կանխել նման այլանդակ միջադեպերը, սակայն եթե հայ պաշտոնյաներն այդքան զբաղված չլինեին իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելով, նրանք ավելի շատ ժամանակ կունենային զբաղվելու հայ ազգի իսկական թշնամիներով։ Որքա՜ն հեգնական է, որ հայ ազգայնասերին արգելում են մուտք գործել Հայաստան, միևնույն ժամանակ թուրք ծայրահեղականին թույլ են տալիս մուտք գործել երկիր և վիրավորել Ցեղասպանության նահատակների հիշատակը։

Շատ ավելի լավ կլիներ, որ հայ պաշտոնյաներն ասեին ճշմարտությունը՝ խոստովանելով, որ չպետք է Փափազյանին վտարեին Հայաստանից, այլ ոչ թե իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր հորինեին։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am