Փաշինինին չի՞ հուզում. «Кому война, а кому — мать родная»

Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ տարածաշրջան եկան շատ Ռուսաստանի քաղաքացիներ, տնտեսական կյանքում կատարվեցին ահռելի փոփոխություններ: Գները զգալիորեն աճեցին, բնակարանների վարձի գները աճեցին և բնականաբար, դա խթան հանդիսացավ որ աճեն նաև բնակարանների վաճառքի գները: Իսկ դա իր հերթին բերեց շինարարության տեմպերի զարգացմանը, որն էլ իր հետևից բերեց տնտեսության մյուս բնագավառների զարգացման աճին:

Ցինիզմը մի կողմ, բայց կարելի է ասել, որ այդ պատերազմից շահեցին մասնավորապես մեր տարածաշրջանի երկրները:

Բայց այս ամենի հետ մեկտեղ եկան նաև բացասական երևույթները, որոնից մեծ մասը կրում է սուբյեկտիվ բնույթ:

Օրինակ վերցնենք ՀՀ բանկերի պահվածքը:

Օգտվելով առիթից Հայաստանի գրեթե բոլոր բանկերը իրենց անկանխիկից կանխիկացման տոկոսադրույթը դարձրին 3 տոկոս: Իսկ ռուբլիի մասով ավելի ցինիկ որոշում կայացրին, միայն այդ տարադրամի մասով ՀՀ բանկերը կանխիկացման չափը հասցրին 5 տոկոսի: Որի պատճառով շատ մեր հայրենակիցներ, որոնք աշխատամում են Ռուսաստանում, չեն կարողանում ռուբլով գումար փոխանցել Հայաստան:

Սա ինչ է, եթե ոչ լկտի ցինիզմ: Փաստորեն օրը ցերեկով, օգտվելով այս իրավիճակից, ՀՀ բանկերը իրենց հաճախորդներից գանձում անհասկանալի գումարներ:

Եթե գողը գիշերը մտնում է մարդու բնակարանը և գողություն է կատարում, ապա դա համարվում է քրեորեն արարք: Իսկ երբ բանկը, օրը ցերեկով լեգալ մակարդակով իր հաճախորդից կանխիկացման 3 տոկոսանոց գումար է վերցնում, դա չի համարվում գողություն:

Եվ դա արվում է մի երկրում, որտեղ իբր հռչակվել էին «արդար և ազնիվ» նոր խաղի կանոններ:

Շատերը կասեն, որ բանկերի քայլը, դա տնտեսական գործնեության ձև է: Դա այդպես կլիներ, եթե մարդիկ ունենային այլընտրանք:

Ընդ որում, հայկական բանկերի այս պահվածքը վիրավորական է նաև մի շարք առումներով:

Նախ նրանք այս քայլին գնացին, պատճառաբանելով պատերազմի գործոնով: Բայց իրականում դա առիթ էր մարդկանց հաշվին, լրացուցիչ ձևերով հարստանալու համար: Այստեղ է տեղին է հիշել հայտնի ռուսական ասացվածքը. «Кому война, а кому — мать родная»:

Բայց նույն վրացական բանկերը չփոխեցին իրենց բարոյաէթիկական նորմերը, և չշահարկեցին դա և Վրաստանում անկանխիկից կանխիկացման տոկոսը կազմում է ընդամենը 0,6 տոկոս: Իսկ բանկային տերմինալներից էլ ավելի ցածր` 0,2 տոկոս: Վրաստանում, ի դեպ բանկերը հաշիվ են բացում նաև Ռուսաստանի քաղաքացիների համար: Պարզապես այդ գործընթացը տևում է մի քանի օր: Մինջդեռ Հայաստանում կան բանկեր, որոնք ընդանրապես հրաժարվում են գործ ունենալ Ռուսաստանի քաղաքացիների հետ:

Այսինքն իբր «դաշնակցային» Հայաստանի բանկերի մի մասը հրաժարվում է գործ ունենալ ռուսաստանցիների հետ, ռուբլու կանխիկացումը հասցնում է 5 տոկոսի, իսկ «ոչ բարեկամական» համարվող Վրաստանում, ռուսաստանցիներին և հաշիվ են բացում, և կանխիկացումն էլ 0,6 տոկոս է կազմում:

Մինչդեռ դրսում, օրինակ հայկական բանկերի վարկանիշը զգալիորեն զիջում է, վրացական բանկերի վարկանիշին:

Եվ զարմանալի չէ, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ՀՀ բանկերի շահույթը կազմել է 111 մլրդ դրամի չափ:

Փաստորեն օրը ցերեկով ՀՀ բանկերը թալանում են սեփական քաղաքացիներին, որոնց Փաշինյանը անվանում էր «երեք միլիոն վարչապետեր», նրանց հաշվին ստանալով գերշահույթ, իսկ թիվ առաջին վարչապետը այս ամենը համարում է «տնտեսության զարգացում»:

Միայն այս դրվագը ցույց է տալիս թե ինչ աստիճանի է թերզարգացած հայ հասարությունը, որի համար իր մեխքի բաժինն ունեն նաև բոլորը, նեռարյալ բոլոր տեսակի ընդդիմադիր շրջանակները, որոնք փաստացի անտեր են թողել մարդկանց ՀՀ բանկերի և Փաշինյանի առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Նռնակով գնացել էր Արդշինբանկ՝ պաշտպանելու իր տունը Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է «Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am