Զե'րծ մնացեք թշնամուն ծառայելուց, թեկուզ հովանավորների թելադրանքով. Հոխիկյանն արձագանքել է Թաթուլ Հակոբյանի տեսաուղերձին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը այսօր՝ հուլիսի 25-ին, տեսանյութ է տարածել Արցախի Շուշիի շրջանի Մեծշեն և Հինշեն գյուղերի մոտ կառուցվող ճանապարհի մի հատվածից՝ ներկայացնելով կառուցման ընթացքը։

Լրագրողը միտումնավոր թե անգիտությամբ թույլ է տվել մի քանի շատ կարևոր սխալ, որոնք անհրաժեշտ է շտկել․

1․ Թաթուլ Հակոբյանը Արցախի բնակավայրերի մասին օգտագործում է թուրքական «Ղայբալու» անունը, ինչը մերժելի է, քանի որ Շուշիին պատկանող տվյալ բնակավայրը կոչվում է Ղայբալիշեն։

2․ Թաթուլ Հակոբյանը Արցախի Շուշիի շրջանի Հինշենից մինչև Մեծշեն նոր ճանապարհի կառուցման մասին խոսելիս ասում է, թե այդ գյուղերում և հարակից տարածքներում ռուս խաղաղապահներ չկան, և պայմանավորվածություն կա, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց աշխատանքն անելու են առանց ռուս զինվորականների հսկողության։ Լրագրողը որպես ապացույց, նույնիսկ մեջբերում է իբրև թե Մեծշեն գյուղի բնակիչների հաստատող խոսքերը այդ մասին։

Եթե դա իրականություն է, ապա լրջագույն վտանգ է տեղի բնակիչների համար՝ թողնել թշնամու ներկայացուցիչներին առանց հսկողության։

Ես ինքս զանգահարեցի Հինշեն գյուղի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին և Մեծշեն գյուղի համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանին։ Երկու համայնքապետերն էլ նախ նշեցին, որ Թաթուլ Հակոբյան անունով լրագրող իրենց հետ չի հանդիպել և իրենցից ոչինչ չի հարցրել ռուս խաղաղապահների տեղակայման և գործունեության մասին՝ այն դեպքում, երբ այդ հարցերը կարգավորվում են գյուղապետերի միջոցով։ Տեղի բնակիչներին ևս Թաթուլ Հակոբյան անունով լրագրողը չի հանդիպել և չի հարցրել ռուս խաղաղապահների մասին կամ հարցրել է, բայց հրապարակել այն, ինչ իրեն է ձեռնտու։

Հինշեն և Մեծշեն գյուղերի համայնքապետերը շեշտեցին, որ ռուս խաղաղապահները հերթափոխով հսկում են ադրբեջանցի ճանապարհաշինարարների աշխատանքը, և չի լինում որևէ պահ, որ նրանք մնան առանց հսկողության։ Դա նաև մեր կողմի պահանջն է, որը կատարվում է պատշաճորեն։

Ես կապ հաստատեցի նաև Արցախի կառավարության հետ։ Այնտեղ ևս պաշտոնապես հայտարարեցին, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են բոլոր այն վայրերում, որտեղ ադրբեջանցի որևէ շինարար կա Արցախի կողմից հսկվող տարածքում։ Ադրբեջանցիները չեն կարող անարգել մտնել անգամ չեզոք գոտի։

Ռուս խաղաղապահները կարող են չլինել բոլոր փոքր խմբերի կողքին, բայց կան առանձին դիտակետեր, որտեղից հսվում են յուրաքանչյուր ադրբեջանցու կատարած աշխատանքները։

Թշնամու աշխատանքները պատշաճ կերպով դիտարկվում են նաև Արցախի Պաշտպանության բանակի կողմից։

Ի վերջո, օրեր առաջ հերթական անգամ ինքս՝ Նաիրի Հոխիկյանս եմ եղել նշված հատվածում և սեփական աչքով տեսել, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարները հայ և ռուս զինվորականների հսկողության տակ են՝ պաշտոնապես ռուս խաղաղապահների հսկողության տակ։

3․ Թաթուլ Հակոբյանը նշում է, թե «Ճանապարհը սկսվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից և անցնում մի փոքր տարածք Ադրբեջան․․․,»։ Լրագրողին անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արցախի Քաշաթաղի շրջանը երբևէ չի եղել Ադրբեջան և չի կարելի ամբողջ հոգով թռչել թշնամու գիրկը։ Նույնպիսի ոգևորությամբ այսպիսի լրագրողները վաղը կարող են նաև Երևանն ու Սիսիանը անվանել Ադրբեջան՝ հաշվի առնելով, որ թշնամին դա էլ է իրենը համարում։

Զերծ մնացեք թշնամուն ծառայելուց՝ գիտակցաբար, թե անգիտությամբ՝ թեկուզ հովանավորների թելադրանքով։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 759 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Իրանը հայտարարել է Իսրայելի տարածքում ռազմական նոր թիրախներ խոցելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածից զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահակը Սերժ Սարգսյանը կոչ է անում ընդդիմությանը՝ գրավոր պարտավորություն ստանձնել ՔՊ-ի հետ չհամագործակցելու մասին Սերժ Սարգսյանը դիմել է Բաքվում պահվող հայ գերիներին Արտակարգ դեպք՝ Մարտունիում Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար․ Սերժ Սարգսյան ԱՄՆ-ը հատուկջոկատայինների է ուղարկել Իրան՝ խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու համար Ազգադավ իշխանազավթնե՛ր, մենք աստվածասեր ենք, դուք ի՞նչասեր եք, մենք հայ ենք, իսկ ո՞վ եք դուք (video) Նիկո՛լ, դու տեսար այդ զզվանքը քո նկատմամբ․․․ Ռուսաստանում տեսա՞ք՝ ինչ եղավ․ Նիկոյան (video) Ես ձեզ ասեմ՝ այս անամոթների կողմից ամենասարսափելին ինչն է, որին նրանք դիմեցին․ Սերժ Սարգսյան (video) Տղե՛րք, ես ամեն ժամ ձեզ հետ եմ․ Սերժ Սարգսյանը դիմեց Բաքվում գերության մեջ գտնվողներին (video) Դու 5000 տղու ես զոհաբերել, ի՞նչ ես ուզում Դավիթից․․․ ես ձեր․․․ Վահե Մովսիսյան (video) Փախած, քո ամբողջ կյանքը փախած է եղել․ Սերժ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Սերժ Սարգսյանը բացատրում է՝ ինչու չեն մասնակցում ընտրություններ (video) Ես ձեզ ասեմ՝ ինու է Նիկոլը սկսել մտնել մարդկանց տներ․․․ մեկ է՝ վռնդվելու ես․ Աննա Մկրտչյան (video) Վախկոտ պոպուլի՛ստ, ուզում էիր՝ քեզ դավաճան չասեն, բայց․․․ Սերժ Սարգսյան (video) Նիկոլը հուսահատված վերջին ճիգերն է գործադրում. երկու բան է մնացել․ երիտասարդ (video) Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազ իմ երկիր հայրենին»՝ ՀՀԿ համագումարի բացման ժամանակ (video) Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կարող են բացել Հորմուզի նեղուցը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել մոտակա ձորը․ կան տուժածներ Միացված է թթվածնին, հետազոտություններ են անում. փաստաբան NASA-ն հրապարակել է Երկրի բացառիկ լուսանկարը տիեզերքից Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա հինգ վիրավոր Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրաhեղձ եղել. հայտնաբերվել է մեկ մարմին․Շամշյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am